486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ–ն կանխատեսում է, որ առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի
19:47
07 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկա մի քանի տարում համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի, նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՀ–ի ուսումնասիրության համաձայն` մի շարք երկրների տնտեսությունը կբախվի գլոբալ ֆինանսական ճգնաժամին։ «Ուսումնասիրության մեջ ներկայացված ապացույցներով կարելի է ենթադրել, որ նորարարությունների խթանմանն ուղղված քաղաքական գործողությունների, ինչպես նաև արտադրական կապիտալում նախատեսված ներդրումների բացակայությունը, ծերացման բացասական ազդակին հակազդելու միջոցները կստիպեն երկրներին հարմարվել տնտեսության աճի թույլ տեմպերի նոր իրողության հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տնտեսական անկումը կազմակերպությունը կապում է աշխատանքի ընդհանուր արտադրողականության անկման հետ, որը ներառում է աշխատանքի պայմաններն ու կապիտալ ծախսերը։

Աշխատանքի արտադրողականության աճի դանդաղում է գրանցվել ձևավորվող շուկա ունեցող երկրներում, կապիտալի դանդաղ կուտակումն ու աշխատուժի աճի տեմպերի նվազումը` զարգացած տնտեսություն ունեցող երկրներում։

ԱՄՀ–ի վերլուծաբանները նշում են, որ մի շարք երկրների ընթացիկ քաղաքականությունը բացառում է աշխատանքի արտադրողականության աճի հավանականությունը։ Ձևավորվող շուկա ունեցող երկրներում գրանցված վերջին տեխնոլոգիական կատարելագործություններն ու կրթության մակարդակի բարձրացումը թույլ տվեցին այդ երկրներին կրճատել արտադրողականության հարցում ունեցած տարբերությունը զարգացած տնտեսություն ունեցող երկրների հետ։ Սակայն առաջիկա տարիներին տեխնոլոգիական բումի կրկնություն չի լինի, կարծում են փորձագետները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: