478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունն առավելագույն ջանքերը կգործադրի հայկական շուկայում ռուսական ընկերությունների ներկայությունն ընդլայնելու համար. փոխվարչապետ
15:27
02 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն առավելագույն ջանքերը կգործադրի հայկական շուկայում ռուսական ընկերությունների ներկայությունն  ընդլայնելու համար, հինգշաբթի ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` ելույթ ունենալով Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ռուսական ասոցիացիայի (ՀՏՏՁԱ) կազմակերպած «ՏՏ գագաթնաժողով 2015. Ոլորտի առաջնորդների հանդիպում» խորագրով համաժողովի ժամանակ։

«Հայաստանը շահագրգռված է հանրապետությունում ինչպես ռուսական ՏՏ–ների, այնպես էլ այլ ընկերությունների գործունեության հարցում», – ասաց Գաբրիելյանը` հույս հայտնելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին խթան կդառնա գործընթացն ակտիվացնելու համար։

Փոխվարչապետն ընդգծեց, որ ռուսական ընկերություններն արդյունավետ են գործում հայկական շուկայում, ընդլայնում են արտադրական հզորություններն ու արտահանման ծավալները, այդ թվում նաև Հայաստանում գործող արտահանման արտոնյալ ռեժիմների, մասնավորապես` դեպի ԵՄ երկրներ գործող GSP+–ի հաշվին, ինչը էապես ավելացնում է նրանց մրցունակությունը։

«ՀՀ կառավարությունն իր կողմից կանի հնարավոր ամեն ինչ հայկական շուկայում ռուսական ընկերությունների ներկայությունն ավելացնելու և երկկողմ կապերը խորացնելու համար», – ասաց Գաբրիելյանը։

ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը համաժողովի մասնակիցների ուղղված ուղերձում նույնպես նշել էր երկու երկրների մասնագետների սերտ համագործակցության, փորձի փոխանակման, ՏՏ ոլորտի հիմնախնդիրների շուրջ խորհրդատվությունների մասին` ընդգծելով, որ միջազգային համաժողովները կնպաստեն ՏՏ և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ծառայությունների շուկայի ընդլայնմանն ուղղված ՏՏ լուծումների զարգացմանն ու ներդրմանը։ «Մեր երկրների` զարգացման մեծ ներուժ ունեցող ՏՏ ոլորտն ակտիվորեն թափ է հավաքում և շուտով կհայտնվի տնտեսության արդիականացման առաջնագծում` ապահովելով առաջանցիկ զարգացում», – կարծում է ռուս դիվանագետը։–0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել: