486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է իր դիրքերն առաջ տանի ԵՏՄ այլ երկրների հետ մրցակցային հավասար պայմաններով. ԵՏՀ նախարար
18:57
01 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է աշխատի, առաջ ընթանա, իր դիրքերը պաշտպանի ԵՏՄ մյուս երկրների հետ հավասար մրցակցային պայմաններով, ասել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը` նախօրեին ելույթ ունենալով «Եվրասիական ինտեգրման հեռանկարներ. Հայացք Հայաստանից» միջազգային սեմինարի ընթացքում։

Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, Մինասյանն իր ելույթում նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի պետական մարմինների առջև կանգնած գլխավոր խնդիրներից մեկն է անել այնպես, որ հայկական բիզնես հանրությունը չզգա Միության երկրների հետ ուղիղ սահմանի բացակայությունը։

«Ապրանքները պետք է արագ և անարգել տեղափոխվեն Հայաստանից ԵՏՄ այլ երկրների տարածք, ապրանքաշրջանառությունը պետք է աճի։ Դա առայժմ ամբողջովին չի իրականացվել, բայց անհրաժեշտ է հաշտի առնել, որ ադապտացիոն ժամանակահատված է։ Աստիճանաբար անհարթությունները կվերացվեն»,– ասաց նա։

Նախարարը կարծում է, որ այժմ Հայաստանի արտահանման ներուժի վրա շատ է ազդել ռուսական ռուբլու արժեզրկումը և Ռուսաստանի տնտեսության թուլացումը։

«Սակայն պետք է հասկանալ, որ դա բացարձակ կախված չէ Միությանը հանրապետության անդամակցությունից։ Ցանկացած դեպքում երկիրը կզգար այդ բացասական ազդեցությունը։ Բայց այժմ մենք հնարավորություն ունենք ծագող խնդիրները քննարկել չորսով` ԵՏՄ գործընկերների հետ, և իրավիճակից ելք փնտրել։ Միաժամանակ, Հայաստանը կարող է իրագործել Միությունում ունեցած իր հնարավորությունները»,– ընդգծեց նա։

Մասնավորապես, Մինասյանի խոսքով, հանրապետությունը հնարավորություն ունի միանալու բոլոր կոոպերացիոն ծրագրերին։ Այսօրվա դրությամբ արդեն հաստատվել է մեքենաշինության ոլորտի ծրագիրը։ Ակտիվ քննարկվում է հաստոցաշինության և թեթև արդյունաբերության ոլորտների ծրագիրը։

«Հայաստանը պետք է ակտիվ ընդգրկվի գործընթացում և առաջարկի հատվածներ կամ սեգմենտներ, որտեղ հանրապետությունը կարող է մասնակցել` ելնելով այդ ծրագրերի պարամետրերից։ Հայաստանը միաժամանակ պետք է աշխատի, առաջ ընթանա, իր դիրքերը պաշտպանի ԵՏՄ մյուս երկրների հետ հավասար մրցակցային պայմաններով։ ԵՏՄ–ում Հայաստանը հավասարների մեջ հավասար է։ Պատահական չէ, որ Եվրասիական տնտեսական համաժողովում բոլոր որոշումներն ընդունվում են բացառապես համաձայնությամբ»,– ընդգծեց ԵՏՀ նախարարը։

Սեմինարի կազմակերպիչներն են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (Երևան) և ԱՊՀ երկրների ինստիտուտը (Մոսկվա)։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի փորձագետներ և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության` մշտապես գործող անդրազգային կարգավորող մարմինն է, սկսել է աշխատանքը 2012 թվականի փետրվարի 2–ին։ Ներկայում ԵՏՀ–ում են չորս երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ՄՄ և ՄՏՏ մասնակից պետությունների տարածքում կատարելու համար։ 2014 թվականի մայիսի 29–ին ՄՄ և ՄՏՏ անդամ երկրները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը (ԵՏՄ)։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։