484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Փետրվարին ՌԴ–ից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները նվազել են 42,8%–ով և 47,7 մլն դոլար կազմել
18:24
31 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների ծավալը 2015թ.–ի փետրվարին, 2014թ.–ի փետրվարի համեմատ, նվազել է 42,8 տոկոսով` կազմելով մոտ 47,7 մլն դոլար, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

Հանրապետություն կատարված մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսական փոխանցումների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 70 տոկոս։

Հայաստանից դեպի ՌԴ դրամական միջոցների արտահոսքը փետրվարին կազմել է 18,9 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ավելանալով 14,2 տոկոսով։

Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 28,7 մլն դոլար` 2014թ.–ի փետրվարի համեմատ նվազելով 57 տոկոսով։

ԿԲ–ի տվյալների համաձայն` Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները 2014թ.–ին նվազել են 10,7 տոկոսով` հասնելով 1,4 մլրդ դոլարի։ Միաժամանակ սա ՌԴ–ից դեպի Հայաստան իրականացվող մասնավոր փոխանցումների առաջին նվազումն է 2009թ.–ից ի վեր։

Հայաստան կատարվող ռուսական փոխանցումների նվազումը պայմանավորված է 2014թ.–ին միջազգային շուկաներում ռուբլու ավելի քան 50 տոկոսանոց արժեզրկմամբ։ Հայաստանում ռուբլու փոխարժեքը հունվարին կազմել է 7,41 դրամ` 2014թ.–ի հունվարին գրանցված 12,04 դրամի դիմաց։

ԿԲ տվյալներով` 2015թ.–ի փետրվարին երկիր փոխանցված դրամական փոխանցումների ծավալը կազմել է ավելի քան 68,1 մլն դոլար` 2014թ.–ի փետրվարի համեմատ նվազելով 35,6 տոկոսով։

ԿԲ–ի կանխատեսման համաձայն` ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015թ.–ին կկրճատվեն 30 տոկոսով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։