478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունը Հայաստանին 2014թ–ին ավելի քան 47 մլն եվրո է հատկացրել
21:29
25 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եվրամիությունը Հայաստանին 2014թ–ին ավելի քան 47 մլն եվրո է հատկացրել, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։

«2014 թվականին Եվրոպական հարևանության գործիքի (ԵՀԳ) շրջանակում ԵՄ–ի ֆինանսավորումը կազմել է 34 մլն եվրո, որոնք ուղղվել են փոքր բիզնեսի և մասնավոր հատվածի զարգացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանը»,– ասվում է հաղորդման մեջ։

Եվրոպական հարևանության քաղաքականությունը գործարկվել է 2004 թվականին և վերանայվել է 2011 թվականին, այսպես կոչված, «արաբական գարունից» հետո։ Ծրագրի նպատակն է` օժանդակել գործընկերներին ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պահպանման ճանապարհին գտնվող բարեփոխումներում, նպաստել նրանց տնտեսական զարգացմանը և առաջ տանել գործընկերությունը հասարակության հետ միջպետական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ։ Հարևանության քաղաքականության շրջանակում ԵՄ–ն ուժեղացնում է գործակցությունը քաղաքականության և անվտանգության ոլորտներում, օժանդակում է տնտեսական և սոցիալական զարգացմանը, օգնում աշխատատեղերի ստեղծման հարցում, ամրապնդում է առևտուրը և այլ հատվածներում գործակցությունը։

Բացի այդ, ԵՄ–ն Հայաստանին տրամադրել է ևս 10 մլն եվրոյի մարդասիրական օգնություն, ինչպես նաև 3.1 մլն եվրո քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման թեմատիկ ծրագրերի շրջանակում։

2014-2017 թվականներին ԵՄ–ից Հայաստանին հատկացվող աջակցությունը նախապես կկազմի մոտ 170 մլն եվրո։ Այն կուղղվի այնպիսի ոլորտների, ինչպես մասնավոր հատվածի զարգացումը և հասարակական կառավարման բարեփոխումները։ Հիմնական ոլորտներից դուրս կարող են հատկացվել հավելյալ միջոցներ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության արդիականացման համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: