481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի դեմ կիրառվող ԱՄՆ–ի պատժամիջոցները ծիծաղելի ազդեցություն են ունեցել ամերիկյան ընկերությունների վրա. փորձագետ
13:43
13 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի դեմ կիրառվող ԱՄՆ–ի պատժամիջոցները ծիծաղելի ազդեցություն են ունեցել ամերիկյան ընկերությունների վրա, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունների խորհրդի նախագահ և Ռուս–ամերիկյան խաղաղօվկիանոսյան գործընկերության գործադիր տնօրեն Դերեկ Նորբերգը։

«Ամերիկյան ընկերությունների վրա պատժամիջոցների ազդեցությունն ինչպես նոմինալ է, այնպես էլ էական», – նշել է նա։

Նրա խոսքերով` ընկերությունների բացարձակ մեծամասնությունը ճնշում չեն զգացել պատժամիջոցներից կամ Ռուսաստանի հետ առևտրային հնարավորությունները կորցնելուց։ «Սակայն Ռուսաստանի հետ աշխատող կոնցեռները լուրջ վնաս են կրել ինչպես իրենց կողմից ներդրված պատժամիջոցներից, այնպես էլ մեծ մասամբ` Ռուսաստանի կողմից ներդրված հակապատժամիջոցային միջոցներից», – կարծում է Նորբերգը։

«Մասնավորապես, նավթագազային նախագծերում ներքաշված խոշոր ամերիկյան ընկերությունները ստիպված էին հետ պահել իրենց մի շարք նախաձեռնությունները», – նշել է նա։ Բացի այդ, փորձագետն ընդգծել է, որ խնդիրներն անդրադարձել են բանկային հատվածին, ինչպես նաև այլ ոլորտներին։

«Պատժամիջոցների հետ կապ ունեցող երկրներից պարենի մատակարարման արգելքը, որը ներդրվել է Ռուսաստանի կողմից, հանգեցրել է լուրջ կորուստների առևտրային ոլորտում և շուկայական հնարավորություններում, իսկ որոշակի տեսակի սարքավորումների արտահանման արգելքը հանգեցրել է ՌԴ—ում ամերիկյան ապրանքների վաճառքի ծավալների նվազման», – ասել է նա։

«Արդյունքում, լուրջ գին է գոյացել այն ամերիկյան կառույցների համար, որոնք աշխատում են Ռուսաստանի հետ, և նրա գրեթե ամբողջական բացակայություն մնացածների համար։ Մենք մեր խորհրդում կարծում ենք, որ դա անարդար է ամերիկյան կոնցեռների, Ռուսաստանում նրանց գործընկերների և ռուս սպառողների նկատմամբ», – նշել է Նորբերգը։

ԱՄՆ–Ռուսաստանի հարաբերությունների խորհրդում ներառված են երկու երկրների խոշոր ընկերություններ, մասնավորապես` Exxon Mobil–ը, «Յակուտիա» ավիաընկերությունը, ռուս–ամերիկյան գործարար խորհուրդը։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը: