486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Գնաճը Հայաստանում 2015թ. հունվարին 4,3% է կազմել` ԵՏՄ երկրներում 14,2% միջին գնաճի դեպքում
15:35
10 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի սպառողական գները 2015թ. հունվարին, 2014 թ. հունվարի համեմատ, աճել են 4,3%-ով` Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի երկրների 14,2% միջին գնաճի դեպքում։ Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

Միաժամանակ սպառողական գները հանրապետությունում ընթացիկ տարվա հունվարին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 2,5%-ով։

ԵՏՀ-ի տվյալներով` ՄՄ և ԵՏՏ սպառողական գները 2015 թ. հունվարին, 2014-ի հունվարի համեմատ, աճել են 14,2%-ով, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ` 3,5%-ով։

ՄՄ երկրների շրջանում գնաճի ամենաբարձր ցուցանիշը 2015-ի հունվարին, 2014-ի համեմատ, գրանցվել է Բելառուսում` 17,1%։ Սպառողական գները Բելառուսում մեկ ամսվա ընթացքում աճել են 2,4%-ով։

Ռուսաստանում սպառողական գները հունվարին, 2014-ի հունվարի համեմատ, աճել են 15%-ով, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ` 3,9%-ով։

Ղազախստանում սպառողական գները հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել են 7,5%-ով, իսկ մեկ ամսվա ընթացքում` 0,6%-ով։

«Ապրանքների և ծառայությունների գների աճի տեմպերը 2015-ի հունվարին ԵՏՄ երկրներում ընդհանուր առմամբ նախորդ տարվա նույն ցուցանիշներից բարձր են եղել»,- ասված է հաղորդագրությունում։

2015-ի հունվարին, 2014-ի դեկտեմբերի համեմատ, Բելառուսում առավել մեծ տեմպերով աճել են վճարովի ծառայությունների գները և սակագները (3,9%-ով), Հայաստանում, Ղազախստանում և Ռուսաստանում` պարենամթերքի գները (համապատասխանաբար` 4,5%, 1,2% և 5,7%)։

Ապրանքների առանձին տեսակների և ծառայությունների թանկացումը նկատելի ազդեցություն է թողել երկրներում գների ընդհանուր աճի վրա։

ԵՏՀ տվյալներով` ՄՄ-ում և ԵՏՏ-ում սպառողական գները 2014-ի դեկտեմբերին, 2013-ի դեկտեմբերի համեմատ, աճել են 11,3%-ով։

Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015 թ. հունվարի 2-ից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։