483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Fitch–ը ապրիլին կարող է վերանայել Ռուսաստանի` «BBB-» մակարդակում գնահատված ներդրումային վարկանիշը
13:57
09 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն արդեն ապրիլին կարող է վերանայել Ռուսաստանի` «BBB-» մակարդակում գնահատված ներդրումային վարկանիշը, հայտարարել է վարկանիշային գործակալության ավագ կառավարիչ Փոլ Ռոուքինսը  (Paul Rawkins), հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ Ռուսաստանի ներդրումային մակարդակին աջակցող գործոնները մեկ րոպեում չեն անհետանա», – հայտարարել է Ռոուքինսը Bloomberg գործակալության հետ հարցազրույցում։ 360 մլրդ դոլարը գերազանցող պահուստների ծավալները բավարար են ճգնաժամը զսպելու համար, իսկ վճարային հաշվեկշռի պրոֆիցիտի ավելացումն ու ավելի իրատեսական բյուջեն աջակցող գործոններ են վարկանիշի համար։

Վարկանիշային գործակալությունը հունվարի կեսին նվազեցրել էր Ռուսաստանի վարկանիշը` հասցնելով այն ներդրումային մակարդակի ամենացածր աստիճանի` «BBB-»` բացասական կանխատեսմամբ։ Fitch–ի հաջորդ որոշման համար հիմք կծառայի Ռոուքինսի նշած գործոնների ազդեցությունը իրավիճակի վրա։ «Ռուսաստանը բախվում է լուրջ արտաքին ռիսկերի հետ, սակայն կարևոր է հաշվի առնել երկրի ուժեղ մեկնարկային դիրքը», – գործակալությունը մեջբերում է կառավարչի խոսքը։

Fitch–ի կանխատեսումների համաձայն` Ռուսաստանի տնտեսությունը 2015թ.–ին կկրճատվի 4,5 տոկոսով և 1 տոկոսով` 2016 թ.–ին։ «Իրավիճակը կարող է շարունակվել նաև հաջորդ տարի, եթե պահպանվեն պատժամիջոցները, նավթի ցածր գները, ինչպես նաև եթե բացակայեն ներդրումները», – նշել է ավագ կառավարիչը։ Երկրում տիրող իրավիճակն ավելի է վատանում իրական եկամուտները նվազեցնող բարձր գնաճի և խորացող ռեցեսիայի հետևանքով, ավելացրել է նա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: