484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2015 թվականին հունվարին կրճատվել են 43,1%–ով և կազմել 37,2 մլն. դոլար
13:50
04 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2015 թվականի հունվարին երկրի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները, 2014 թ.–ի հունվարի համեմատ,  նվազել են 43.1 տոկոսով՝ կազմելով մոտ 1 37,2  մլն դոլար, նշված է ՀՀ ԿԲ կայքում:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն կատարված մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսական փոխանցումների մասնաբաժինը կազմել է մոտ 68,4 տոկոս։

Հայաստանից Ռուսաստան դրաման միջոցների արտահոսքը հունվարին կազմել է 11,12 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6,3 տոկոսով։

Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 26 մլն դոլար` 2014 թ.–ի հունվարի համեմատ նվազելով 52,6 տոկոսով։

ԿԲ–ի տվյալների համաձայն` Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2014 թ.–ին նվազել են 10,7 տոկոսով` մինչև 1,4 մլրդ դոլար։ Միաժամանակ սա 2009 թ.–ից հետո ՌԴ–ից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների առաջին անկումն է։

Ռուսական փոխանցումների կրճատումը պայմանավորված է տարեսկզբից ի վեր ռուբլու` ավելի քան 50 տոկոս արժեզրկմամբ։ Հայաստանում ռուբլու փոխարժեքը հունվարին կազմել է 7,41 դրամ` 2014 թ.–ի հունվարին գրանցված 12,04 դրամի համեմատ։ 

ԿԲ–ի տվյալներով` 2015 թ.–ի հունվարին երկիր կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է ավելի քան 54,2 մլն դոլար` 2014 թ.–ի հունվարին նվազելով 34,8 տոկոսով։ Կարգավորիչի կանխատեսման համաձայն` ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կկրճատվեն 30 տոկոսով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: