485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն կոնցեսիոն գործունեության բոլոր տարիներին բոլոր ցուցանիշներով վստահ աճ է ցուցադրում. փոխնախարար
13:09
04 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կոնցեսիոն գործունեության բոլոր տարիներին բոլոր ցուցանիշներով վստահ աճ է ցուցադրում, հայտարարեց Հայաստանի տրանսպորտի և կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը։

«Պետության և ներդրողների շահերի համադրման ճիշտ ընտրված հայեցակարգի շնորհիվ արդեն այսօր կարելի է Հայաստանում փոխադրումների աճ փաստել։ Այսպես, ուղևորափոխադրումը 2014-ին կազմել է 51,9 մլն. Ուղևոր-կիլոմետր կամ  195%` 2008 թվականի, այսինքն ՀԿԵ կոնցեսիոն գործունեության սկզբի հետ համեմատ», - ասաց Առաքելյանը Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ, որը տեղի է ունենում Երևանում մարտի 4 –  6-ը:

Նրա խոսքերով` մերձքաղաքային հաղորդակցության ծառայությունների ծավալը  մեծացել է 33%-ով, իսկ մերձքաղաքային հաղորդակցությունների ուղևորաշրջանառությունը կազմում է 23,6 մլն. ուղևոր-կիլոմետր կամ 140%` 2008 թվականի ցուցանիշների համեմատ։ Գյումրու հատվածում, որը բարդ ռելիեֆ ունի, երթևեկության արագությունն ավելացված է 65,5 %ով։

«Միջազգային հաղորդակցությունում ուղևորների քանակը մեծացել է կրկնակի։ 2014-ին միջպետական հաղորդակցության գնացքներով 56,7 հազար ուղևոր է փոխադրվել կամ 206%` 2008-ի համեմատ։ Երևան-Բաթումի գնացքով ուղևորափոխադրումը 2008 թվականից մեծացել է հինգ անգամ, 2014-ին տեղափոխվել է 46 հազար ուղևոր», - ասաց Առաքելյանը։

Նա նշեց, որ ուղևորատար պարկի 27 վագոններ անցել են կապիտալ վերականգնողական նորոգում` արդիականացման հետ միասին, իսկ համացանցային տոմսերի վաճառքն առցանց ռեժիմում 2014-ին ավելացել է եռակի։

«Ընկերության եկամուտները ուղևորափոխադրումներից ավելացել են 4 անգամ։ ՀԿԵ կոնցեսիոն գործունեության ընթացքում ուղևորային կոմպլեքսի մեջ ներդրվել է $9,7 մլն.», - ասաց Առաքելյանը։

Նա փաստեց նաև, որ ԵՏՄ Հայաստանի մուտքով տրանսպորտի բնագավառում երկրում տեղի են ունեցել և շարունակվում են էական փոփոխությունները, որոնք վերաբերում են փոխադրումների շուկայի մասնակիցների և պետության փոխհարաբերություններին, մրցակցության զարգացմանը, բիզնեսի, հասարակության և տրանսպորտային ծառայություններից օգտվողների հետ փոխգործակցության մեխանիզմներին։ 

«Ընթանում է օրենսդրության իրացում, և առկա մարտահրավերների պայմաններում մենք պետք է գտնվենք բարեփոխումների ավանգարդում։ Ներկա պահին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ՀԿԵ հետ միասին մշակել և  կառավարությանն է ներկայացրել փոփոխությունների փաթեթ «Երկաթուղային տրանսպորտի մասին օրենքում», ինչպես նաև մշակվել և հաստատվել են մի շարք նորմատիվ փաստաթղթեր, որոնք կարգավորում են երկաթուղային տրանսպորտի գործունեությունը», - հայտնեց Առաքելյանը։

Խոսելով միջին հեռանկարում տարածաշրջանային արտահանողների մասին` նա նշեց տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման տարածաշրջանային նախագծերի իրականացման անհրաժեշտությունը, որոնք ոլորտի կայուն ֆունկցիոնալ զարգացում կապահովեն։ 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: