487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում 2016 թ.–ի սկզբին կբացվի «Radisson Blu Hotel» հյուրանոցը
17:25
26 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Radisson Blu Hotel» հյուրանոցը կբացվի 2016 թ.–ի սկզբին «Golden Palace» հյուրանոցի վերակազմավորման միջոցով։

Հինգշաբթի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում համապատասխան համաձայնագիր են ստորագրել «Carlson Rezidor» հյուրանոցների խմբի բիզնեսի զարգացման գծով առաջին փոխնախագահ Արիլդ Հովլանդն ու «Golden Palace» հյուրանոցի գլխավոր տնօրեն Կարեն Ջանոյանը` էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայությամբ։

««Carlson Rezidor» ընկերության կողմից հյուրանոցային ծառայությունների տրամադրումը Հայաստանի համար նշանակալից իրադարձություն է։ Այն կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի տուրիստական ոլորտի համար, քանի որ ընդգծվում է նրա դերն ու նշանակությունը միջազգային տուրիստական շուկայում և Հայաստանի դիրքերի ամրապնդման նշան է աշխարհի տուրիստական քարտեզի վրա», – ասաց Ճշմարիտյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Նրա խոսքերով` «Carlson Rezidor» ընկերությունը հետագայում նախատեսում է ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում` Երևանի և Հայաստանի համար ապահովելով նոր զբոսաշրջիկների այցելություններ, նոր ծառայությունների տրամադրում։

«Հայաստանի կառավարության քաղաքականությունն այս ուղղությամբ շարունակվում է, մենք շարունակելու ենք աջակցել նմանատիպ բոլոր նախաձեռնություններին։ Կստեղծվեն ամենահարմար պայմանները այս ոլորտում աշխատելու և նոր ներդրումներ կատարելու համար», – ասաց Ճշմարիտյանը։

Հովլանդն իր հերթին նշեց, որ ընկերությունը ոգևորված է Հայաստանում բիզնես սկսելու հնարավորությամբ` ընդգծելով, որ «Rezidor»–ն ու «Raddison Blu»–ն բավականին ազդեցիկ ապրանքանիշեր են այս տարածաշրջանում, այսինքն` Ռուսաստանում, ԱՊՀ և բալթյան երկրներում։ Այս ապրանքանիշերի ներքո տարածաշրջանում գործում է 54 հյուրանոց։

«Սա, իհարկե, շատ լավ մարքեթինգային քայլ է Հայաստանի համար։ Մեզ հետաքրքրում են բիզնես զբոսաշրջիկները, ովքեր հյուրանոցական ոլորտի կարևոր հատվածն են, սակայն Հայաստանն ունի նաև հարուստ պատմություն և բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ։ Բացի այդ, գոյություն ունի հայկական մեծ սփյուռք, որը ևս մեր հատվածներից մեկն է, քանի որ Rezidor–ը ներկայացված է մի շարք եվրոպական երկրներում, այս ուղղությամբ ևս աշխատելու հնարավորություն կա», – ասաց Հովլանդը։

«Golden Palace» հյուրանոցի գլխավոր տնօրեն Կարեն Ջանոյանը նշեց, որ վերակազմավորումից հետո հյուրանոցի համարների թիվը կհասնի 140–ի` ներկա 66–ի փոխարեն, իսկ հյուրանոցը պատրաստ կլինի 2016 թ.–ի առաջին եռամսյակում։

«Radisson–ն արդեն երկու տարի Հայաստանում գործընկեր էր փնտրում, մենք ևս փնտրում էինք համապատասխան հյուրանոցային ցանց։ Սա առավել դինամիկ զարգացող ընկերություններից է հյուրանոցային ցանցերի շրջանում հետխորհրդային տարածքում, որն աշխատում է միջազգային չափորոշիչներով։ Պայմանագիրն ուղղված է զբոսաշրջիկների հոսքի և հետևաբար` հյուրանոցի շահույթի ավելացմանը», – ասաց Ջանոյանը։

Նրա խոսքերով` Raddison–ը ներդրումներ չի կատարում, աշխատանքներն իրականացվում են Golden Palace–ի սեփականատիրոջ հաշվին։ Միաժամանակ նա չնշեց ֆինանսավորման ծավալները։

«Ըստ պայմանագրի` նախատեսվում է, որ Raddison–ն անհրաժեշտության դեպքում միջոցներ կներդնի, հիմա այդ մասին խոսք չկա», – ասաց Ջանոյանը։

«Carlson Rezidor» հյուրանոցների խումբը խոշորագույն և առավել արագ զարգացող հյուրանոցային խմբերից է, որը ներկա է 105 երկրներում` գործող կամ կառուցված 1350 հյուրանոցներով և 180 հազար հյուրանոցային համարներով։ «Carlson Rezidor» հյուրանոցների խմբի պորտֆելը ներառում է մի շարք խոշոր միջազգային ապրանքանիշեր` Quorvus Collection, Raddison Blu, Radisson, Radisson Red, Park Plaza, Park Inn by Radisson и Country Inns & Suites By CarlsonSM։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: