482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Տրամաբանական է, որ Բուլղարիայի և Սերբիայի բնակիչների կեսից ավելին պատասխանել է, թե «Հարավային հոսք» ծրագրից հրաժարվելը բացասաբար կանդրադառնա երկրի վրա. փորձագետ
19:52
17 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Տրամաբանական է, որ Բուլղարիայի և Սերբիայի բնակիչների կեսից ավելին պատասխանել է, թե «Հարավային հոսք» ծրագրից հրաժարվելը բացասաբար կանդրադառնա երկրի վրա, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի և ICM Reseacrh բրիտանական սոցիոլոգիական ընկերության համատեղ անցկացրած հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն անցկացվել է 2015 թվականի հունվարի 12–ից 30–ը Բուլղարիայում, Սերբիայում և Ավստրիայում, երեք հազար մարդու շրջանում (հազարական մասնակից յուրաքանչյուր երկրում)։

«Ինչպե՞ս կազդի, ձեր կարծիքով, «Հարավային հոսք» նախագծի չեղյալ հայտարարելը ձեր երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա» հարցին հարցվածների գրեթե կեսը (56%) պատասխանել է, որ նախագծից հրաժարվելը բացասական հետևանք կունենա։

Միաժամանակ, Բուլղարիայում և Սերբիայում այդպիսի գնահատականի հետ համաձայն են հարցվածների երկու երրորդից ավելին, համապատասխանաբար, 64 տոկոս և 61 տոկոս։ Ավստրիայում այդ կարծիքը կիսում է հարցման մասնակիցների միայն 38 տոկոսը, իսկ հարցվածների կեսը կարծում է, որ գազատարի կառուցման չեղյալ հայտարարելը չի ազդի երկրի տնտեսության վրա։

«Տրամաբանական է, որ Բուլղարիայի և Սերբիայի բնակիչների կեսից ավելին պատասխանել է, թե ծրագրից հրաժարվելը բացասաբար կանդրադառնա երկրի վրա: Չէ՞ որ հարցումն անցկացվել է Եվրոպայի այն երկրներում, որոնց և՜ տնտեսական զարգացումները, և՜ քաղաքական-հասարակական կապերը Ռուսաստանի հետ բավականին ամուր են։ Իսկ Ավստրիայի պարագայում դա այլ ձևով է ընկալվում, քանի որ այն տնտեսական առումով այս երկիրը շատ խոցելի հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ», – նշել է Մինասյանը։

Նրա խոսքով` քաղաքական առումով Բուլղարիան Եվրամիության այն եզակի երկրներից է, որոնք ունեն հատուկ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ: Եվ խոսքը ոչ միայն հասարակության մասին է: «Հայտնի է, որ Բուլղարիայի կառավարությունը ցանկանում էր իրականացնել նախագիծը, սակայն,  Բրյուսելի քաղաքականության կամ ազդեցության  ներքո ստիպված  հրաժարվել էր այդ դիրքորոշումից»,- նկատել է Սերգեյ Մինասյանը:

63 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հարավային հոսք» գազատարը ծրագրվում էր անցկացնել ՌԴ–ից Սև ծովի հատակով մինչև Բուլղարիա։ Այնուհետև կապույտ վառելիքը ծրագրվում էր բաշխել Եվրոպայի տարբեր երկրներով` ինչպես տարանցիկ «Հարավային հոսքի» համար, այնպես էլ այն երկրներով, որտեղ կգան գազամուղի եզրաշերտերը։ ԵՄ–ն դեմ էր գազատարի կառուցմանը, քանի որ նույն ընկերության երրորդ էներգափաթեթով արգելվում է համատեղել գազի արտադրում և տեղափոխում։ ՌԴ–ն իր հերթին ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ գազատարի վերաբերյալ ստորագրվել էին միջկառավարական համաձայնագրեր, որոնց կարգավիճակը բարձր է էներգափաթեթի համեմատ։ Բացի այդ, դրանք ստորագրվել են մինչև էներգափաթեթի ընդունումը։

Բրյուսելի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Մոսկվան 2014 թվականի դեկտեմբերի սկզբին հայտնել է «Հարավային հոսքից» հրաժարվելու մասին։ Փոխարենը որոշվել է գազատար կառուցել դեպի Թուրքիա և Հունաստանի հետ սահմանին գազային հաբ ստեղծել հարավեվրոպացի սպառողների համար։

Հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։Որպես գործընկեր հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական  հարցերով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։