480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո միության երկրների շուկաներ հայկական արտադրանքի մատակարարման արգելքները հասցված են նվազագույնի. Նռանյան
16:20
12 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո 2015» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի գործարար հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո ԵՏՄ երկրների շուկաներ հայկական արտադրանքի մատակարարման արգելքները հասցված են նվազագույնի։

Հայաստանը 2015 թ.–ի հունվարի 2–ից դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ։

Ինչպես տեղեկացրեցին ԵՏՄ մամուլի ծառայությունից, Նռանյանը պատմել է այն հնարավորությունների մասին, որոնք ստացել են հայ արտադրողները ԵՏՄ–ին հանրապետության անդամակցությունից հետո, ապրանքների մաքսային ձևակերպման նորությունների, արտադրանքի սերտիֆիկացման նորմերի, ալկոհոլի ակցիզավորման քաղաքականության մասին։

«Բարձր եմ գնահատում ԵՏՄ–ի և հատկապես Ռուսաստանի շուկաներում հայկական արտադրանքի հեռանկարները, որտեղ սպառողները շատ լավ են վերաբերվում Հայաստանից բերված արտադրանքին, գնահատում են դրա որակը», – նշել է ԵՏՀ նախարարը։

Նրա խոսքերով` եթե ավելի վաղ մատակարարման ընդլայնմանը խանգարում էին տարատեսակ արգելքները, ապա ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո դրանք հասցվել են նվազագույնի։

«Ցանկանում եմ նշել, որ առաջիկայում առաջին անգամ հայկական մսամթերքը կմատակարարվի ռուսական շուկա։ Արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ։ Բելառուսի հետ Հայաստանը ևս որոշակի առևտրային կապեր է հաստատել։ Ղազախստանի հետ նման կապերն ավելի թույլ են, սակայն համոզված եմ, որ հիմա շփումները կամրապնդվեն միության բոլոր երկրների հետ», – ասել է կոլեգիայի անդամը։

Նռանյանի խոսքերով` հիմա Հայաստանի և ԵՏՄ մյուս երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման ոլորտում դյուրացվել են բազմաթիվ ֆորմալ հարցեր։ «Դեռ ոչ բոլորն են դա հասկանում, քանի որ ընթանում է նոր իրողություններին հարմարվելու հասկանալի գործընթացը ինչպես Հայաստանի բնակիչների կողմից, որոնք պետք է կողմնորոշվեն, թե ինչ հնարավորություններ են ստացել, այնպես էլ պետական մարմինների կողմից, որոնք պետք է սկսեն աշխատել նոր կանոններով և նորմերով», – նշել է ԵՏՀ նախարարը։

ԵՏՀ–ն ԵՏՄ–ի մշտական գործող անդրազգային կարգավորող մարմինն է, որը սկսել է աշխատել 2012 թ.–ի փետրվարի 2–ից։ Հիմա ԵՏՀ–ում ներառված են չորս երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ԵՏՄ անդամ պետությունների տարածքում։

2014 թ.–ի մայիսի 29–ին ՏՏ և ԵՏՏ մասնակից երկրները պայմանագիր են ստորագրել ԵՏՄ ստեղծելու մասին։ Միության շրջանակում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատությունը, իրականացվում է համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն տնտեսության բոլոր ճյուղերում։ ԵՏՄ–ի նպատակն է պայմաններ ապահովել անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար` բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով, իրականացնել համակողմանի արդիականացում, համագործակցություն և բարձրացնել ազգային տնտեսությունների մրցունակությունը գլոբալ տնտեսության պայմաններում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: