480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ–ն մտադիր է Եգիպտոսում 1200 մվտ հզորությամբ 4 բլոկից բաղկացած ԱԷԿ կառուցել. Կիրիենկո
19:55
10 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը մտադիր է Եգիպտոսում ԱԷԿ կառուցել, որը 1200 մվտ հզորությամբ 4 բլոկ կունենա։ ԱԷԿ–ի կառուցման համար Մոսկվան պատրաստ է Կահիրեին վարկ տրամադրել, երեքշաբթի հայտարարել է Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն։

«Խոսքը ռուսական տեխնոլոգիայով 4 բլոկից բաղկացած ատոմակայանի կառուցման մասին է, որի բլոկերից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 մեգավատ։ Այն կկառուցվի Եգիպտոսի հյուսիսային շրջանում, Միջերկրական ծովի ափին», – ասել է Կիրիենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա ավելացրել է, որ ԱԷԿ–ը կլինի նոր սերնդի, այսպես կոչված «հետֆուկուսիմային տեսակի»։

Կիրիենկոն ավելացրել է, որ ՌԴ–ն պատրաստ է վարկ տրամադրել կայանի շինարարության համար։ «Դա համալիր համագործակցություն է, այն ենթադրում է, որ ՌԴ–ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի միջպետական վարկի տեսքով», – ասել է նա։

Ռոսատոմի ղեկավարն ավելացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է ոչ միայն ԱԷԿ կառուցել, այլ նաև վառելիք մատակարարել, մշակել նորմատիվային բազան և մասնագետներ պատրաստել։

«Արդեն հաջորդ շաբաթ Մոսկվա կայցելեն մի խումբ տեխնիկական փորձագետներ։ Մենք պետք է համաձայնեցնենք տեխնիկական և կոմերցիոն պարամետրերը։ Մենք պարտավորվում ենք մատակարարել վառելիք, պատրաստել մասնագետներ, նախապատրաստել օրենսդրական բազան, ենթակառուցվածքը, օգնություն ցուցաբերել արդյունաբերությանը` տեխնոլոգիաների կիրառմամբ», – ասել է նա։

Խոսելով նախագծի առանձնահատկությունների մասին` Կիրիենկոն տեղեկացրել է, որ Եգիպտոսի խնդրանքով ատոմակայանն առաջին անգամ կմիավորվի ջրի անալիացման բլոկերի հետ, ինչը շատ արդիական է հանրապետության համար։

Նրա խոսքով` հիմա կողմերը պետք է սեղմ ժամկետներում պատրաստեն երկու միջկառավարական համաձայնագիր` ԱԷԿ–ի կառուցման և դրա համար վարկի տրամադրման մասին։ Այդ համաձայնագրերի հիման վրա կստորագրվեն կոմերցիոն պայմանագրեր, և այդ ամենը, Կիրիենկոյի խոսքերով, հարկավոր է անել 2015 թ.–ի ընթացքում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: