487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը
20:04
06 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը։

Ռուսաստանն ու Հայաստանը 2014 թ.–ի դեկտեմբերի վերջին հայկական ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետը մինչև 2026թ.  երկարացնելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին։ Համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհի տեսքով։ Վարկային միջոցները կտրամադրվեն արտոնյալ պայմաններով ` 15 տարի մարման ժամկետով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, հայկական ԱԷԿ–ի վերակառուցումը կսկսվի 2017թ.–ի գարնանը և կտևի մոտ կես տարի։

Ռուսաստանը նաև հայտարարել է, որ պատրաստ է հոգալ ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցման ծախսերը (4,5 մլրդ դոլար)` արտադրանքի և սարքավորումների տեսքով։ Մասնավորապես, Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի «միջուկային կղզի»` որպես ներդրում նոր ԱԷԿ–ի կառուցման գործում։

Հայկական ԱԷԿ–ի 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019 թթ.–ին։ Պակաս միջոցները նախատեսվում է ձեռք բերել տարբեր երկրների կողմից ֆինանսական աջակցության միջոցով։

Հայկական ԱԷԿ-ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, տեղակայված է Երևանից 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և  գործունեությունը դադարեցրել է 1989թ.-ի մարտին` 1988թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո: ԱԷԿ-ը վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին հանրապետությունում գրանցված սուր էներգետիկ ճգնաժամի պատճառով: Փորձագետների գնահատմամբ՝ ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016թ.-ը, սակայն ԵՄ-ն պնդում է, որ ԱԷԿ-ի աշխատանքները պետք է դադարեցվեն։  –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: