485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014-ին աճել է 3,2%-ով` հասնելով $1 402,7 մլն դոլարի
15:22
30 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թ.–ին կազմել է 1 402,7 մլն դոլար` 2013 թ.–ի համեմատ ավելանալով 3,2 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառության 23,7%։

Հայաստանից դեպի Ռուսաստան նախորդ տարի իրականացված արտահանումը կազմել է մոտ 308,4 մլն դոլար` նվազելով 7,7 տոկոսով, իսկ ՌԴ–ից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 1 094,3 մլն դոլար` ավելանալով 6,7 տոկոսով։

ԱՎԾ տվյալների համաձայն` ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 700, 3 մլն դոլար (մասնաբաժինը` 28,7% և զրոյական աճ), ընդ որում առևտուրն Ուկրաինայի հետ կազմել է $212,9 մլն. (նվազում` 11,9%-ով), Ղազախստանի հետ` $7,5 մլն. (նվազում` 6,5%-ով) և Բելառուսի հետ` մոտ $40 մլն. (նվազում` 19%-ով)։

ԵՄ երկրների հետ առևտուրը կազմել է մոտ 1 574 մլն դոլար (բաժնեմասը`26,6 տոկոս և անկում 4,8 տոկոսով) և այլն երկրների հետ` 2 646,4 մլն դոլար (բաժնեմասը`44,7 տոկոս և աճ` 5,4 տոկոսով)։

Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 441,9 մլն դոլար (20,8%–ի աճ և համախառն ծավալի բաժնեմասը` 7,5%), Իտալիայի հետ` 214,5 մլն (14,5%–ի աճ, բաժնեմասը`3,6%), Բելգիայի հետ` 151,5 մլն. դոլար (անկում` 25,9% և բաժնեմասը` 2,6%), Չինաստանի հետ` 588,4 մլն դոլար (29,4%–ի աճ, բաժնեմասը` 9,9% ), Թուրքիայի հետ` 233,8 մլն դոլար (10,2%–ի աճ, բաժնեմասը` 3,9%), Իրանի հետ` 291,1 մլն դոլար  (0,8%–ի անկում, բաժնեմասը` 4,9%), ԱՄՆ-ի հետ` 220,9 մլն դոլար (2,5%–ի անկում, բաժնեմասը`3,7%), Վրաստանի հետ` 156 մլն. դոլար (աճ` 3,3% և բաժնեմասը` 2,6%)

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թ.–ին աճել է 1 տոկոսով և կազմել մոտ 5 920, 9 մլն դոլար։ Միաժամանակ արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 519,3 մլն դոլար` ավելանալով 2,7 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` 4 401,6 մլն դոլար` ավելանալով 0,4 տոկոսով։ Արդյունքում արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2 882,3 մլն դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: