483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է Ռուսաստանի ներկրմանը փոխարինող շուկայում 200–320 մլրդ դոլար գնահատվող նշաձողի հույս ունենալ
22:02
27 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը, որպես Ռուսաստանի դաշնակից, ԵՏՄ–ի անդամ, կարող է Ռուսաստանի ներկրմանը փոխարինող շուկայում որոշակի մասնաբաժնի հույս ունենալ, որը գնահատվում է 200–320 մլրդ դոլար, հայտարարել է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական ՀԿ–ի ղեկավար Արամ Սաֆարյանը։

  «Ինչ վերաբերում է արդյունաբերական ապրանքների, լայն սպառման ապրանքների, ինդուստրիալ ապրանքների ներկման փոխարինմանը, ապա այս շուկան, պաշտոնական գնահատականներով, Ռուսաստանում կազմում է 200 մլրդ դոլար, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 320 մլրդ դոլար», – ասել է Սաֆարյանը Sputnik-Արմենիա ռադիոյի եթերում։

Նա նշել է, որ հիմա Ռուսաստանում պայքար է ընթանում այն մարդկանց միջև, ովքեր կարծում են, որ երկիրը պետք է վաճառի գազ և նավթ ու գնի անհրաժեշտ ամեն ինչ և մի խումբ պետական գործիչների միջև, որոնց գլխավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նրանք կարծում են, որ նախադրյալներ են ստեղծվել այն բանի համար, որպեսզի Ռուսաստանը, որպես ժամանակակից աշխարհի ձգողության և ազդեցության կենտրոններից մեկը, ունենար ինքնաբավ տնտեսություն։ Եվ եթե Ռուսաստանում երկարաժամկետ հեռանկարում հաղթի այդ խումբը, ապա երկրում կբացվեն ամենատարբեր ճյուղերում գործող նոր արդյունաբերական ձեռնարկություններ», – ասել է Սաֆարյանը։

Նրա խոսքերով` Հայաստանի խնդիրն է միանալ այդ շուկայում, զարգացնել սեփական արդյունաբերությունն ու զարգացման հնարավորություններ ստեղծել, օրինակ` գյուղատնտեսական վերամշակող արտադրության` ներկրումը փոխարինող գործընթացին մասնակցելու համար։ Այս դեպքում Հայաստանը կկարողանա լրջորեն հավակնել գյուղատնտեսական արտադրանքի, լայն սպառման ապրանքների արտադրության ծավալների ավելացմանը։

«Ես անգամ կանխատեսում եմ, որ եթե մեր քաղաքական վերնախավը ցանկանա, ապա Հայաստանը կներգրավվի նաև ռազմաարդյունաբերական համալիրում», – կարծում է փորձագետը։

Հունվարի 2–ից, հիշեցրել է Սաֆարյանը, Հայաստանը ԵՏՄ–ի լիարժեք անդամ է, որն օժտված է բոլոր իրավունքներով և պարտականություններով, որոնք մինչև հիմա կային Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մոտ։

«Մայիսի 1–ին ԵՏՄ–ին կանդամակցի նաև Ղրղըզստանը, այսինքն` դա կլինի 175–177 միլիոնանոց շուկա, որի տարածքում գործում է կապիտալի, ծառայությունների, ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժ», – ասել է Սաֆարյանը։

Նա նշել է, որ ԵՏՄ–ին անդամակցելուց ստացված օգուտները Հայաստանի քաղաքացիները չեն կարող միանգամից զգալ, իսկ ԵՏՄ–ի գործունեության մասին առաջին լուրջ տնտեսական կանխատեսումները հարկավոր է սպասել միայն հուլիսի 1–ից։

«Ինչ վերաբերում է շոշափելի արդյունքների մեր տնտեսության համար, ապա դրանք կառաջանան 5–7 տարի անց։ Հենց այդքան է Հայաստանի անցումային շրջանը», – ասել է Սաֆարյանը։

Նրա կարծիքով` կարճաժամկետ հեռանկարում ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության արդյունքները կարելի է նկատել տարեվերջին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։