477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+16
Եղանակը Երևանում
Հայ
Սորոսը հայտարարել է, որ դիտարկում է Ուկրաինայում զգալի ներդրումներ կատարելու հնարավորությունը
18:08
16 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի ֆինանսիստ և բարեգործ Ջորջ Սորոսը դիտարկում է Ուկրաինայում զգալի ներդրումներ կատարելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Կիևում լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Եվրոպեյսկայա պրավդա» ուկրաիանական ինտերնետ հրատարակությանը։

«Մենք ուսումնասիրում ենք Ուկրաինայում ներդրումներ  կատարելու հնարավորությունը։ Սակայն մանրամասն որոշում դեռ չի ընդունվել», – հայտարարել է նա։

Նա նշել է երեք ոլորտ, որտեղ նախատեսում է գումար ներդնել։

«Գլխավոր հատվածը կապված է էներգետիկ արդյունավետության հետ։ Սա այն ոլորտն է, որը կհետաքրքրի իմ թիմին, սակայն միայն այն ժամանակ, երբ տեղի կունենա «Նաֆթոգազի» բարեփոխումը, ոչ հիմա», – հայտարարել է Սորոսը։

«Այս հատվածը ներդրումների կարիք ունի, սակայն միաժամանակ այն պահանջում է «Նավթոգազի» բարեփոխում, որպեսզի գազի գինը տեղափոխվի իրական հարթակ», – նշել է նա։ Երկրորդ ոլորտը, որտեղ ակնկալվում է ներդրումներ կատարել, ագրոարդյունաբերությունն է։

«Նախատեսում եմ նաև ներդրումներ կատարել, որոնք շահույթ չեն բերի և աջակցություն կստանան իմ հիմնադրամի («Վերածնունդ») կողմից, դա ներքին տեղահանված անձինք են։ Նախատեսում եմ օգնություն ցուցաբերել, որպեսզի նրանք հիմնեն իրենց փոքր բիզնեսը։ Ակնհայտ է, որ այս հատվածում կատարված ներդրումները շահույթ չեն բերի», – տեղեկացրել է Սորոսը։

Նա նաև հերքել է ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե ինքը դիտարկում է Ուկրաինայի սուվերեն պարտատոմսերը ձեռք բերելու հնարավորությունը։ «Ո՛չ ես, ո՛չ էլ ինձ հետ կապված կառույցները ուկրաինական սուվերեն պարտքի սեփականատերեր չենք, ես մտադիր չեմ գնել այն», – հայտարարել է Սորոսը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: