486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երկնիշ գնաճը ՌԴ–ում կպահպանվի ամբողջ 2015 թվականին
11:11
29 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ տնտեսական զարգացման նախարարը Ռուսաստանում երկնիշ գնաճը կպահպանվի ողջ 2015 թվականի ընթացքում,  հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Երկնիշ գնաճը կպահպանվի ամբողջ 2015 թվականի առաջին եռամսյակի վերջում և երկրորդ եռամսյակում, բավականին բարձր կլինի նաև հետո։ Տարվա վերջի համար մենք կանխատեսում ենք 10 տոկոսանոց մակարդակ»,– նշել նախարարը։

Ըստ նրա, 10-11 տոկոսը 17 տոկոս չէ (ՌԴ ԿԲ առանցքային տոկոսադրույքի մակարդակը` խմբ.), գոյություն ունի տոկոսադրույքների բարելավման լուրջ պահուստ։ «Ընկերությունների համար շատ կարևոր է ըմբռնել այդ իրավիճակը, բանկերը ինչ–որ ժամանակի ընթացքում կարող են վերջնական վարկատուների համար տոկոսադրույքը պահել այն նույն մակարդակում, կամ գրեթե նույն մակարդակում, ինչպես մինչև այդ որոշումը, բայց միայն մի որոշ ժամանակ»,– ասել է Ուլյուկաևը «Ռոսիա 24» ալիքի հետ զրույցում։

Երկուշաբթի` դեկտեմբերի 15–ին, ռուբլու բորսայական փոխարժեքը երկարժութային զամբյուղի նկատմամբ կտրուկ նվազել է դեֆոլտային 1998 թվականից։ Այդ ֆոնին ԿԲ–ն երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերն անսպասելի և կտրուկ բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը` տարեկան 10.5 տոկոսից մինչև 17 տոկոս` բացատրելով էապես աճած արժեզրկման և գնաճային ռիսկերով։

Նախարարի խոսքով` Կենտրոնական բանկը տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 17 տոկոս, որպեսզի «սառը ջուր լցնի արժութային շուկայի խաղացողների չափազանց թեժացած գլուխներին»։ «Այդպիսի քայլերն արվում են շատ կտրուկ և մասշտաբային»,– ասել է նա։

Միաժամանակ, հետընթաց շարժումը միշտ ուրիշ է, այն աստիճանական է, կընթանա ոչ թե թռիչքաձև, այլ աստիճանական, կարծում է նախարարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: