484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+10
Եղանակը Երևանում
Հայ
Տնտեսական զարգացումը պետք է առաջնահերթ դառնա Հայաստանի համար 2015թ.–ին ԵՏՄ–ին անդամակցելու համատեքստում. Բաբուխանյան
14:50
26 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տնտեսական զարգացումը պետք է առաջնահերթ դառնա Հայաստանի համար 2015թ.–ին ԵՏՄ–ին անդամակցելու համատեքստում, ասաց «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

«Տնտեսական առումով 2015 թվականը խոստումնալից էր, բայց մեզ պատասխանատու ժամանակ է սպասում, որովհետև մենք պետք է այնպես աշխատենք, այնպես դրսևորենք ինքներս մեզ, որ բաց չթողնենք այս փուլում տնտեսական զարգացման հնարավորությունները»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Բաբուխանյանը։

Ըստ նրա` Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումն ավարտվող տարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի լիիրավ մասնակցությունն էր։

«Մի քանի օրից այդ Միությունը կսկսի գործել, և Հայաստանը որպես լիիրավ անդամ կմասնակցի դրան»,– ասաց նա։

Հայաստանի արտաքին քաղաքականության մեկ այլ կարևոր խնդիր էլ Բաբուխանյանը համարում է այն, որ Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի տարում Հայաստանը ոչ միայն պետք է պահանջի այդ հանցագործության միջազգային ճանաչում և քննադատում, այլև փոխհատուցում, որը պետք է ստանա Հայաստանը և հայ ժողովուրդը կորցրած նյութական, մշակութային և հոգևոր արժեքների համար։
«Մենք պետք է ավելի ակտիվ օգտագործենք միջազգային իրավունքի նորմերը և մեր միջազգային քաղաքական հմտությունները»,– կարծում է նա։

Ընդհանուր առմամբ, քաղաքական գործչի խոսքով, առաջին անգամ 1991 թվականից հետո հետխորհրդային տարածքում ձևավորվում է նոր մակրոտնտեսական միություն։ «Աշխարհը փոխվել է։ Միաբևեռ աշխարհում, որտեղ կենտրոնն ԱՄՆ–ն էր, նոր կենտրոն հայտնվեց` Ռուսաստանը և ԵՏՄ–ն։ Եվ մենք պետք է հպարտանանք նրանով, որ կազմում ենք այդ կենտրոնի իրավահավասար մասը»,– կարծում է պատգամավորը։

ԵՏՄ–ի մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հայաստանը ստորագրել է պայմանագիրը 2014 թ.–ի հոկտեմբերի 10–ին։ Ավելի վաղ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացրել են Ռուսաստանի և Ղազախստանի խորհրդարանները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։