480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ցորենի նկատմամբ Ռուսաստանի մտցրած տուրքերը ոչ մի կերպ չեն անդրադառնա Հայաստանի վրա. նախարար
17:34
24 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ցորենի նկատմամբ Ռուսաստանի մտցրած արտահանման տուրքերը ոչ մի կերպ չեն անդրադառնա Հայաստանի վրա, չորեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Ռուսաստանը մաքսատուրքերի տեսքով սահմանափակումներ է մտցրել իր տարածքից արտահանվող ցորենի նկատմամբ, սակայն այդ փոփոխությունները որևէ կերպ չեն անդրադառնա հայկական շուկայի վրա, քանի որ Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ»,- ասաց Կարապետյանը։

Նա հիշեցրեց, որ ԵՏՄ անդամ երկրների միջև չեն գործում մաքսատուրքերը, հետևաբար, հայկական կողմը կշարունակի ռուսական ցորենը ներկրել սովորական ռեժիմով։

Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը տարեկան մոտ 300-350 տոննա ցորեն է ներկրում։

Նախարարի խոսքով` ցանքատարածությունների ավելացման և բերքատվության աճի և սերմնաբուծության զարգացման ծրագրերի իրագործման հաշվին Հայաստանին 2014 թվականին հաջողվել է ապահովել հացահատիկի 51 տոկոսանոց պահանջարկ։

«Հացահատիկի բերքը 2014 թվականին կկազմի մոտ 340 հազար տոննա` 2013 թվականի 311.5 հազար տոննայի դիմաց` ավելանալով 9.2 տոկոսով, ինչը պետության հետևողական քաղաքականության արդյունք է»,– ասաց Կարապետյանը։

Հայաստանում հացահատիկի և հատիկեղենի բերքը 2014 թվականին կազմել է, գյուղնախարարության օպերատիվ տվյալներով, շուրջ 591 հազար տոննա` 2013 թվականի 548.7 հազար տոննայի դիմաց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: