478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն առանց ԵՏՄ–ի` կզրկվեր ատոմակայանից
13:11
24 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն առանց ԵՏՄ–ի` կզրկվեր ատոմակայանից, գրում է «Իրավունք» թերթը։

Նախօրեին Մոսկվայում ՀՀ և ՌԴ կառավարությունները ստորագրեցին համաձայնագիր, որով Հայաստանը կստանա 270 մլն դոլար արտոնյալ վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ «Այդ 300 միլիոնը մեզ տրամադրվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2027 թվականը երկարացնելու համար», գրում է թերթը։

«Սակայն այստեղ կարևորը միայն գումարը չէ։ Ատոմակայանի շահագործման ժամկետ ասվածը շատ լուրջ հասկացություն է։ Այսինքն` այն պահին, երբ կլրանա այդ ժամկետը, իսկ հայկական ատոմակայանի համար դա 2016 թվականն է, տվյալ կայանն ուզի–չուզի` պետք է դադարեցնի իր գործունեությունը, ինչը միջազգային համապատասխան կառույցները հետևում են։ Եվ որպեսզի ստանաս հետագա շահագործման թույլտվություն, անհրաժեշտ է կայանը հատուկ տեխնոլոգիաներով ոտից գլուխ վերակառուցել։ Այսինքն` բացի անհրաժեշտ գումարից, պետք է ունենաս այդ տեխնոլոգիան, ինչը հաստատ Հայաստանի ատամի բանը չէ»,– գրում է թերթը։

«Այն, որ այս ամենը Հայաստանը ստանում է որպես Եվրասիական միության անդամ պետություն, դժվար չէ կռահել։ Եվ այստեղ, թերևս, մի վերջին անգամ հայացք գցելով Եվրաասոցիացիա կոչված տխրահռչակ փաստաթղթի պատմությանը, ընդգծենք, որ դրանում ատոմակայանին վերաբերող ոչ մի բառ չկար։ Փոխարենը` եվրոպաներից տարբեր ծրագրեր էին առաջարկում կայանի շահագործման ժամկետը լրանալուց հետո այն կոնսերվացնելու համար, ընդ որում` Թուրքիան և Ադրբեջանն էլ ակտիվ լոբբիստական գործունեություն էին ծավալել այդ ուղղությամբ։ Դժվար չէ կռահել, որ եվրաասոցացման դեպքում Ռուսաստանից նույնպես ո՛չ գումար կստանայինք և ո՛չ տեխնոլոգիաներ, ո՛չ էլ, որ միգուցե շատ կարևոր է, քան փողն ու տեխնոլոգիաները, այն քաղաքական աջակցությունը, որն առավել անհրաժեշտ է գործող կայանի շահագործման ժամկետը 10 տարով հետաձգելու փաստը միջազգային ատյաններում ընդունելի դարձնելու համար»,– գրում է թերթը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։