482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ–ն և Հայաստանը հայկական ԱԷԿ–ի 2րդ բլոկի աշխատանքը երկարացնելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
20:05
22 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանն ու Հայաստանը շաբաթ օրը  հայկական ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետի երկարացնելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր են ստորագրել, երկուշաբթի հայտնել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի հաղորդակցությունների դեպարտամենտը։

Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականի սեպտեմբերին։

«Այդ գործողությունների արդյունքը պետք է լինի շահագործումը 10 տարով` մինչև 2026 թվականը երկարացնելու արտոնագիր ստանալը»,– ասված է հաղորդագրությունում։
 
Համաձայնագիրը ստորագրել են Ռոսատոմի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Հայաստանի տարածքում գործող միակ ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման աշխատանքների անցկացման վերաբերյալ աջակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2013 թվականին։ Այդ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում Ռոսատոմի մասնագետներն արդեն անցկացրել են էներգաբլոկի նախնական զննում և հետագա գործողությունների ծրագիր։

Ներկայիս համաձայնագրով նախատեսվում է, որ մինչև 2015 թվականի առաջին եռամսյակի ավարտը կանցկացվի էներգաբլոկի համալիր հետազոտություն։ Դրա արդյունքներով կձևավորվի էներգաբլոկի` դրա շահագործման երկարացման նախապատրաստման ծրագիր։ Դրա իրականացումը ծրագրված է 2015-2016 թվականներին։

«2016 թվականի սեպտեմբերին ծրագրվում է արտոնագիր ստանալ, ինչից հետո կսկսվի աշխատանքների եզրափակիչ փուլը, որը ծրագրվում է ավարտել մինչև 2019 թվականը։ Համաձայնագրով նախատեսվում է, որ կանցկացվեն սարքավորման նորոգում և փոխարինում, դրա կարգավորումը, շահագործման փաստաթղթային նախապատրաստումը և անձնակազմի վերաորակավորումը։ Այդ ամենը հնարավորություն կտա հուսալի և անվտանգ շահագործել կայանը, առնվազն, մինչև 2026 թվականը»,– ասված է հաղորդման մեջ։

Կողմերը պայմանավորվել են, որ աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանին ՌԴ–ի կողմից տրվող վարկի հաշվին։ Վարկի պարամետրերն ու պայմաններն այս պահին պայմանավորվում են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև, նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Հայկական ԱԷԿ-ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, տեղակայված է Երևանից 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և  գործունեությունը դադարեցրել է 1989թ.-ի մարտին` 1988թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո: ԱԷԿ-ը վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին հանրապետությունում գրանցված սուր էներգետիկ ճգնաժամի պատճառով: Փորձագետների գնահատմամբ՝ ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016թ.-ը, սակայն ԵՄ-ն պնդում է, որ ԱԷԿ-ի աշխատանքները պետք է դադարեցվեն։

2013 թվականի սեպտեմբերի 3–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել էր, որ Ռոսատոմը հայ արտահանողների հետ համատեղ պայմանավորվել է աշխատել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` մինչև 2026 թվականը, երկարացնելու նախագծի իրագործման ուղղությամբ։ -0- -

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։