486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Բելառուսը չի արժեզրկի ազգային արժույթը. Լուկաշենկո
14:00
18 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բելառուսը չի արժեզրկի ազգային արժույթը` հետևելով Ռուսաստանին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ։

«Ոչ ոքի չեմ ցանկանում զարմացնել, դիրքորոշումը չի փոխվել, մենք չենք պատրաստվում վազել Ռուսաստանի հետևից։ Դա կտրականապես արգելված է», – ասել է Լուկաշենկոն` խոսելով արժույթի շուկայում տիրող իրավիճակի մասին։ «Ռուսական շուկայում անհասկանալի է, թե ով ինչ է ուզում և ինչ կլինի։ Դրա վկայությունն է նախօրեին ռուսական ռուբլու ամրապնդումը։ Ռուսական ռուբլու փոփոխականությունը ոչ մի հիմնավորում չունի»։

«Մենք պարտականություններ ունենք բնակչության առաջ և պետք է հավատարիմ մնանք որդեգրված ուղղությանը և այն պարտավորություններին, որոնք կառավարությունն ու ազգային բանկը ստանձնել են», – ընդգծել է Լուկաշենկոն` ավելացնելով, որ արժույթի շուկայի կայունությունը բանկային համակարգի, ազգային բանկի և Բելառուսի կառավարության պարտավորությունն է։

«Մնացած ամեն ինչ երկրի քաղաքացիների ձեռքում է։ Ցանկանում եք անկում, վազեք փոխանակման կետեր և ուրիշ տեղեր։ Այդ ամենը երկրի քաղաքացիների ձեռքում է, և անընդունելի է մեղքը բարդել ղեկավարության, կառավարության, այսօրվա վրա», – ասել է Լուկաշենկոն։ Նա ընդգծել է, որ Բելառուսը հետամուտ է լինելու արտարժույթի շուկայի կայուն իրավիճակի հարցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հետամուտ ենք լինելու մեր երկրի կայուն իրավիճակի հարցում և օգտագործելու ենք բոլոր լծակները, որպեսզի այդ իրավիճակը լինի կայուն և չխախտի ոչ մի ֆինանսատնտեսական օրենք», – ասել է Բելառուսի նախագահը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: