486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը չի հանդուրժի գների անհիմն աճը. վարչապետ
12:09
18 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ֆինանսական շուկան կկայունանա, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և  ավելացրեց, որ կառավարությունը չի հանդուրժի գների անհիմն աճը։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում է գրանցվել նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դոլարի փոխարժեքն ամեն օր աճի միտում է գրանցում և այսօրվա դրությամբ կազմում է 527,20 դրամ։

Աբրահամյանը հիշեցրեց, որ ստեղծված իրավիճակը նախօրեին քննարկել է ԱՄՀ–ի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, ձեռներեցների և մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ։

«Մեր միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են ֆինանսական շուկայի իրավիճակի կայունացմանն ուղղված մեր քայլերին արտաքին շոկերով պայմանավորված արտարժույթի փոխարժեքի տատանման պայմաններում», – ասաց վարչապետը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

«Նախօրեին օրվա երկրորդ կեսից և այսօր առավոտյան ֆինանսական շուկայում կայունացման միտում է նկատվում, որը, համոզված եմ, կշարունակվի», – ավելացրեց Աբրահամյանը։

Նա նաև հիշեցրեց, որ կառավարությունը մտահոգված է փոխանակման կետերում գրանցված բարձր մարժայի և սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացների կապակցությամբ։

Վարչապետի խոսքով` նախօրեին բարձրացել են շաքարավազի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գները։ Այս կապակցությամբ նա հանձնարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին մանրամասն ուսումնասիրել իրավիճակն ու ամեն օր զեկուցել արդյունքների մասին։

«Կոչ եմ անում ամենայն խստությամբ վերաբերվել նման չարաշահումներին։ Կառավարությունը չի հանդուրժի գների անհիմն աճը», – ասաց Աբրահամյանը։

Չորեքշաբթի ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողներին հայտարարել է, որ երկրում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի։ Նրա խոսքով`  նման գերարժևորման հիմնական պատճառներն են խուճապն ու ոմանց սպեկուլյացիաները։ Իսկ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժևորման պատճառները վերանայելուց հետո։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։