478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
British Pertoleum–ը 1 մլրդ դոլար կծախսի աշխատատեղերի կրճատման համար` պայմանավորված նավթի գների նվազմամբ
14:36
11 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. British Pertoleum (BP) բրիտանական նավթագազային ընկերությունը կծախսի 1 մլրդ դոլար գալիք տարում հարյուրավոր աշխատատեղերի հարկադրված կրճատման վրա, որը պայմանավորված է նավթի գների կտրուկ անկմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այս պահին մենք ավելի շատ կենտրոնացած ենք բիզնես նպատակների վրա, սակայն ուշադրություն ենք դարձնում նաև անվտանգության և պատասխանատվության հարցերին։ Մեր նպատակն է BP–ին դարձնել ավելի ուժեղ և մրցունակ», – Guardian բրիտանական թերթը մեջբերում է ընկերության գործադիր տնօրեն Բոբ Դադլիի խոսքերը։

Նա նաև նշել է, որ կրճատումները կանդրադառնան ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Ադրբեջանում և Գերմանիայում BP–ի ներկայացուցչություններին, սակայն «քիչ հավանական է, որ դրանք կանդրադառնան պլատֆորմների վրա աշխատող մարդկանց»։

Նավթի գները նվազել են` հասնելով ռեկորդային նվազագույն ցուցանիշների։ Մասնավորապես, Brent տեսակի հյուսիսծովյան նավթի ֆյուչերսների գինը չորեքշաբթի նվազել է 4,9 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 69,56 դոլարի, որը նվազագույն ցուցանիշն է 2009 թ.–ի հուլիսից հետո։

Նախօրեին հրապարակվել է ընկերության մամուլի հաղորդագրությունը, որի համաձայն` BP–ին ակնկալում է նավթի արդյունահանման ավելացում իր ավանդական և խորջրյա հանքավայրերում, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում ակնկալում է գազի արդյունահանման ավելացում։ Այս պահից մինչև 2020թ.–ը upstream բիզնեսը կկենտրոնանա նավթի վրա։ BP–ին նախատեսում է նոր նախագծեր գործարկել, որոնք կկարողանան ավելի քան 900 հազար բարելով ավելացնել օրական արդյունահանումը։

Հոկտեմբերին BP–ին հայտարարել էր, որ կարող է 2015 թ.–ին 1–2 մլրդ դոլարով նվազեցնել կապիտալի ներդրումները։ Մարտին ընկերությունը կանխատեսում էր կապիտալի ներդրման 24–26 մլրդ դոլարի ծավալ։

Առաջին հինգ եռամսյակների ընթացքում, այդ թվում նաև ընթացիկը, ընկերությունը նախատեսում է նաև ծախսել շուրջ 1 մլրդ դոլար upstream և downstream ոլորտներում, ինչպես նաև կորպորատիվ կառավարման ոլորտում իրականացրած գործունեության օպտիմալացման համար։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։