483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԲ–ն ազգային արժույթի կտրուկ տատանումների շուտափույթ դադարում է ակնկալում. Ջավադյան
20:14
09 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկն  ազգային արժույթի կտրուկ տատանումների շուտափույթ դադարում է ակնկալում կարգավորիչի ձեռնարկած քայլերի ազդեցության ներքո, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հաղորդում է Armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 8-ին դոլարի փոխարժեքը հաղթահարեց հոգեբանական շեմը` 450 դրամ մեկ դոլարի դիմաց, այսօր փոխարժեքն արդեն 455,08 դրամ է մեկ դոլարի դիմաց։

Ջավադյանի խոսքով` Կենտրոնական բանկը վերահսկում է իրավիճակը։ «Բոլոր բանկերին տրամադրվել է կանխիկ արժույթ առանց որևէ սահմանափակման, առաջարկվել են արժութային սվոփներ և արժութային ինտերվենցիաներ` կտրուկ տատանումները մեղմելու համար»,– ասաց նա։

Ինչպես նշեց ԿԲ նախագահը, միաժամանակ շահարկումները սահմանափակելու համար Կենտրոնական բանկն էապես բարձրացրել է դրամային լիկվիդայնության լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը (10,25%–ից մինչև 21%)։

Ըստ նրա` կատարվել և կատարվում են նաև արժութային շուկայում չարաշահումների բացահայտման աշխատանքներ, և խախտողները պատժվում են։

«Իրավիճակը կայունացնելու համար միջազգային փորձագետների և տարածաշրջանային գործընկերների խորհրդատվական օժանդակությամբ մշակվել է գործողությունների ծրագիր, որը ենթադրում է, որ ԿԲ–ն կիրականացնի արժույթի ամենօրյա վաճառք աճուրդների միջոցով»,– ասաց Ջավադյանը։

Բացի այդ, ըստ նրա, առաջին շաբաթվա ընթացքում բանկերին կվաճառվի օրական 6-ական մլն. դոլար, ինչից հետո արժույթի պահանջարկի նվազմանը զուգահեռ ծավալները կնվազեցվեն և աստիճանաբար կզրոյանան։

ԿԲ ղեկավարը միաժամանակ ընդգծեց, որ արժույթի հաջորդ շաբաթվա վաճառքները կներկայացվեն այս շաբաթվա վերջին, և ավելացրեց, որ դրանք էապես կկրճատվեն։

«Մենք դա դիտարկում ենք որպես շեղում լողացող փոխարժեքի քաղաքականությունից, քանի որ նմանատիպ միջամտությունը կարճատև է, մեծ չէ շուկայի ծավալի համեմատ, և ԿԲ–ն նպատակ չունի ազդելու փոխարժեքի ցուցանիշի վրա»,– ասաց Ջավադյանը։

Նախօրեին ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է, որ դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Այդ քաղաքականությանն անցնելը պայմանավորված է արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու ձգտումով։ ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։