483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում անհամեմատ լավ է, քան ԵՏՄ անդամ մյուս երկրներում. Transparency International
14:48
09 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կոռուպցիոն իրավիճակի մակարդակը Հայաստանում անհամեմատ լավ է, քան Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ մյուս երկրներում, այսօր հայտարարեց «Transparency International» տարածաշրջանային զարգացման հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսի ընթացքում։

Համաձայն Transparency International–ի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ–2014» տարեկան զեկույցի,  վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 94–րդ տեղը, կոռուպցիայի ընկալման համաթվում գրանցելով 37 արժեքը (2013  թվականին այն եղել է 36, այդուհանդերձ Հայաստանի դիրքը չի փոխվել)։ Այն պարագայում, երբ Բելառուսը գրավում  է 119–րդ տեղը (31 միավոր), Ղազախստանը` 126–րդ տեղը (29 միավոր), իսկ Ռուսատանը` 136–րդ տեղը (27միավոր)։

«Այդուհանդերձ, Հայաստանում իրավիճակն անդառնալի չէ և անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել կոռուպցիայի  նվազեցման ուղղությամբ»,– ասաց Հոկտանյանը։

Նրա խոսքերով, տարիներ շարունակ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթաց չի գրանցվել։

«Իրավիճակը չի վատացել, բայց և չի լավացել, մենք դեռ չենք կարող ասել. որ  այս իրավիճակի խորքային պատճառներն արմատախիլ են արվել»,–ավելացրեց նա։ Ի թիվս այդպիսի պատճառների տնօրենը նշեց քաղաքական և տնտեսական վերնախավի սերտաճումը,  քաղաքական  և տնտեսական ոլորտներում  մենաշնորհի բարձր մակարդակը, թույլ դատական համակարգը և  հասարակության հանդուրժողականության բարձր մակարդակը կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ։

Բեռլինում գործող Transparency International ոչ կառավարական կազմակերպության Կոռուպցիայի ընկալման ամենամյա ցուցիչը (Corruption Perceptions Index - CPI) արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական հատվածում 0–ից (կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճան) մինչև 100 (Corruption կոռուպցիայի ընկալման ամենացածր աստիճան) սանդղակով։ Ցուցիչը հարցումների համադրություն է և հենվում է կոռուպցիայի ոլորտին վերաբերող տվյալներին` հավաքված տարբեր կազմակերպությունների կողմից։ Այս տարի վարկանիշն ընդգրկել է 174 երկիր։

CPI տվյալներով` Հայաստանը 94–րդ տեղը կիսում է Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի և Պանամայի հետ։

Տարածաշրջանի երկրների թվում Վրաստանը զբաղեցնում է 50–րդ հորիզոնականը (52 միավոր), Թուրքիան` 64 (45 միավոր), Ադրբեջանը` 126 (26 միավոր), Իրանը` 136 (27 միավոր)։ Ռուսաստանը ևս հայտնվել է 136–րդ տեղում` հավաքելով 27 միավոր։

Առաջին տեղում է Դանիան` 92 միավոր, երկրորդը Նոր Զելանդիան է` 91 միավոր, երրորդը` Ֆինլանդիան (89 միավոր)։ Վատագույն արդյունքները վերաբերում են Հյուսիսային Կորեային (8), Սոմալիին (8) և Սուդանին (11)։

Transparency International–ի վարկանիշը կազմելիս դիտարկվում են կոռուպցիոն գործունեության բոլոր տեսակները, որոնց թվում են` պաշտոնատար անձանց տրվող կաշառքները, պետպատվերների կատարումից ստացված շահույթի տեղաբաշխման գործում պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաև բյուջետային միջոցների անօրինական կամ անբարեխիղճ ծախսումը։ Գնահատվում է նաև կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը։

ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին կայացած նիստի ընթացքում վավերացրել է ԵՏՄ–ին երկրի անդամակցության պայմանագիրը։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։