487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 10 ամսում կրճատվել են 4.4%–ով և 1.2 մլրդ դոլար կազմել
12:41
08 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2014թ.-ի հունվար–հոկտեմբերին երկրի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները, 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 4.4 տոկոսով՝ կազմելով մոտ 1 241.4 մլն դոլար, նշված է ՀՀ ԿԲ կայքում:

ԿԲ–ի տվյալների համաձայն, Ռուսաստանից Հայաստան դրամական միջոցների մուտքերի ծավալն ամենազգալին է այլ երկրների շարքում։ Հանրապետություն կատարված մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսական փոխանցումների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 83.6 տոկոս:

Միաժամանակ 2013թ.-ի տվյալներով՝ Ռուսաստանից հանրապետություն կատարված մասնավոր փոխանցումների ներհոսքը կազմել է երկրի ՀՆԱ-ի մոտ 15,4 տոկոսը (1,6 մլրդ դոլար):

ԿԲ-ի տվյալներով՝ Հայաստանից դեպի ՌԴ դրամական միջոցների արտահոսքը տասն ամիսներին կազմել է 162.1 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11 տոկոսով։ Այսպիսով՝ Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 1 079.3 մլն դոլար՝ ավելանալով 8.1 տոկոսով:

Միայն հոկտեմբերին երկիր կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 137.5 մլն դոլարը՝ 2013թ.-ի հոկտեմբերի համեմատ կրճատվելով 19 տոկոսով (ամսվա ընթացքում 6 տոկոսի անկում): Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքը հոկտեմբերին կազմել է 17.4 մլն դոլար` ավելանալով 7.7 տոկոսով (ամսվա ընթացքում աճը` 7%)։ Ռուսաստանից Հայաստան մասնավոր մուտքերի զուտ ներհոսքը հոկտեմբերին կազմել է 120.2 մլն դոլար` նվազելով 21.8 տոկոսով (ամսվա ընթացքում անկումը` 7%)։

Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը նկատվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես, դեպի Հայաստան ռուսական փոխանցումների հոսքը հունիսին նվազել է 4.6 տոկոսով, հուլիսին` 6.6 տոկոսով, օգոստոսին անկումը հասել է 7.7 տոկոսի, սեպտեմբերին` 7 տոկոսի, հոկտեմբերին անկումը հասել է 19 տոկոսի։

Ռուսական փոխանցումների կրճատումը պայմանավորված է տարեսկզբից ի վեր ռուբլու` ավելի քան 30 տոկոս արժեզրկմամբ։ Հայաստանում ռուբլու փոխարժեքն այսօր` դեկտեմբերի 8–ի դրությամբ, կազմել է 8.39  դրամ մեկ ռուբլու համար`  տարեսկզբի 12.26 դրամի դիմաց։

ԿԲ տվյալներով` 2014 թվականի հունվար–հոկտեմբերին երկիր ստացված դրամական միջոցների ծավալը կազմել է 1 484,7 մլն դոլար` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 1.9 տոկոսով։

Դեպի Հայաստան դրամական փոխանցումների հոսքը 2013թ.-ի արդյունքում կազմել է 1869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 17,3 տոկոսը։ —0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: