483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական և գլոբալ տնտեսության մեջ առկա տնտեսական բարդությունները կարող են դրական ազդել ԵՏՄ երկրների վրա. Վալովայա
21:21
05 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական և գլոբալ տնտեսության մեջ առկա տնտեսական բարդությունները դրական կազդեն ԵՏՄ երկրների վրա, ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան։

Նրա խոսքերով` Ռուսաստանում տնտեսական լճացումը կարող է ազդել Հայաստանի և ԵՏՄ–ի վրա, սակայն դա կապված չի լինի ինտեգրացիոն գործընթացների հետ։ «Նույնիսկ եթե Հայաստանը ներառված չլիներ ԵՏՄ–ի կազմում, ՌԴ–ի տնտեսական իրավիճակը կազդեր երկրի վրա, քանի որ երկրների միջև բավականին բարձր է ապրանքաշրջանառության մասնաբաժինը, Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանում», – ասաց նա։

Վալովայան ընդգծեց, որ քանի որ Ռուսաստանի տնտեսական զարգացման դինամիկան ազդում է և Հայաստանի, և ԵՏՄ մնացած երկրների վրա, միության շրջանակում իրականացվում է միջոցների գնահատման մակրոտնտեսական քաղաքականություն, որոնք անհրաժեշտ են մակրոտնտեսական կայունության ապահովման համար։

Միաժամանակ Վալովայան նշեց, որ տնտեսական խնդիրներ ծագում են ողջ աշխարհում, քանի որ գլոբալ տնտեսությունն այսօր կառուցվածքային ճգնաժամի բարդ շրջան է անցնում։

«Դա կարող է ազդել ԵՏՄ–ի վրա, սակայն կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, ներկա տնտեսական խնդիրները դրական ազդեցություն կունենաn։ Իսկ ինտեգրումը կդառնա տնտեսական աճի լրացուցիչ աղբյուր մեր երկրների համար և կամրապնդի ինտեգրացիոն բաղադրիչն ու կստեղծի լրացուցիչ հնարավորություններ արտադրության զարգացման համար», – ասաց փորձագետը։

Նրա խոսքերով` նոր ազդակներ են հարկավոր ապրանքաշրջանառության աճի համար, որը կդառնա ԵՏՄ–ն, այդ թվում նաև առևտրի միասնական շուկաների զարգացման հաշվին, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավթամթերքը, գազը, ալկոհոլը, ծխախոտը, բժշկական սարքավորումները, դեղորայքը։

«Մենք նախատեսում ենք դրանք ստեղծել և զարգացնել, ինչը բավականին լուրջ ազդակ կդառնա տնտեսությունների աճի և երկրների միջև ապրանքաշրջանառության աճի համար», – ասաց Վալովայան։

ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թ.–ի հունվար–հոկտեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 3,6 տոկոսով և կազմել մոտ 4 876,5 մլն դոլար։ ՄՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թ.–ի հունվար–հոկտեմբերին կազմել է 1 175,2 մլն դոլար` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6,8 տոկոսով։ Այսպես` Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 1 136,9 մլն դոլար (7,8 տոկոսի աճ), Ղազախստանի հետ` 5,8 մլն դոլար (9,5 տոկոսի անկում) և Բելառուսի հետ` 32,4 մլն դոլար (16,6 տոկոսի անկում)։

ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին վավերացրեց ԵՏՄ–ին երկրի միանալու պայմանագիրը։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: