484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ–ն հաստատել է 2015թ.–ի պետբյուջեն
17:30
04 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի նիստում հաստատեց 2015 թվականի պետբյուջեն։

Պետբյուջեի նախագծին «կողմ» քվեարկեց 71 պատգամավոր, դեմ` 64, ձեռնպահ չկար։

Այսպիսով, պետբյուջեի նախագծին դեմ են քվեարկել խորհրդարանի ոչ իշխանական խմբակցությունները։

Ինչպես հինգշաբթի խորհրդարանում կայացած քննարկման ընթացքում ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, կառավարությունը պատգամավորներից ստացել է տարբեր ոլորտներում 163.9 մլրդ դրամի բյուջետային ծախսերի ավելացման 367 առաջարկություն։

Ըստ նրա, դրանցից ընդունվել է 46–ը, որոնք նախատեսում են պետբյուջեի նախագծի ծախսային մասի ավելացում 13.5 մլրդ դրամով, և եկամտային մասի ավելացում 7.5 մլրդ դրամով։

Մասնավորապես, ինչպես նշեց Սաֆարյանը, պետբյուջեի նախագծում նախատեսվում է ավելացնել կուտակային համակարգի ներդրման ոլորտի ծախսերը` 5 մլրդ դրամով, Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրի շրջանակում հողերի օտարման ծախսերը` 3.3 մլրդ դրամով, Հայոց ցեղասպանության 100–ամյակի միջոցառումներինը` լրացուցիչ 2 մլրդ դրամով, Քննչական կոմիտեի ծախսերը` 1.2 մլրդ դրամով, սահմանամերձ շրջանների ֆինանսավորման ծախսերը`մոտ 900 մլն դրամով, հինգ վարժարանների նյութատեխնիկական բազայի համալրումը` 200 մլն դրամով, և այլ ոլորտների ծախսերը` մոտ 400 մլն դրամով։

Փոխնախարարի խոսքով` հաշվի առնելով վերոնշյալը, Հայաստանի 2015 թվականի պետբյուջեի վերջնական նախագիծը ենթադրում է պետբյուջեի եկամտային հոդվածի առկայություն 1 տրլն 191 մլրդ դրամի չափով (դրանցից հարկային մուտքերն ու տուրքերը` 1 տրլն 138 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 23.39 տոկոսը), 1 տրլն 305 մլրդ դրամի կամ ՀՆԱ–ի 26.82 տոկոսի ծախսային մաս։ 2015 թվականի պետբյուջեի պակասուրդը ծրագրված է 114 մլրդ դրամի կամ ՀՆԱ–ի 2.34 տոկոսի չափով։

Հայաստանի պետբյուջեի նախագծի համաձայն, ՀՆԱ իրական աճը ծրագրված է 4.1 տոկոսի մակարդակում, գնաճը` 4% (±1,5%), ՀՆԱ անվանական ծավալը` 4867.5 մլրդ դրամ, իսկ ՀՆԱ դեֆլյատորը` 3.3 տոկոս։ (1 դոլարը` 434.11 դրամ)։--0—
Ն.Ա.


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։