487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գազատրանսպորտային և գազաբաշխիչ համակարգերը պատրաստ են ձմեռային շահագործման
16:40
04 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն իրականացրել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական պլանային աշխատանքները ձմռան ժամանակահատվածում գազափոխադրման ու գազաբաշխման համակարգերը հուսալի շահագործելու, ինչպես նաև հանրապետության սպառողներին անվտանգ և անխափան գազամատակարարում ապահովելու համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Իրականացվել են համալիր միջոցառումներ՝ ուղղված մայրուղային գազատարերի և գազաբաշխիչ համակարգի շահագործման հուսալիության ու անվտանգության բարձրացմանը, կատարվել է ԳՓՀ օբյեկտների դիագնոստիկ հետազոտություն, ավտոմատացված կառավարման համակարգերի տեխնիկական սպասարկում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Պլանային միջոցառումներ են իրականացվել նաև Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանում (ՍԳՊԿ) շահագործվող հորերի տեխնիկական վիճակի գնահատման, կոմպրեսորային արտադրամասի վերականգնման ուղղությամբ:
Ստորգետնյա պահեստ-կայանում առկա է բնական գազի օպերատիվ պահուստային ծավալ՝ մատակարարվող գազի սեզոնային և պիկային տատանումների կառավարումն ապահովվելու համար:

«Ձմռան շրջանում բնական գազի սպառման սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում, հատկապես բնակչության կողմից սպառման օրական միջին ծավալն աճում է մինչև 7 անգամ, գազափոխադրման ու գազաբաշխման համակարգի օբյեկտները պատրաստ են հուսալի շահագործման».– ընդգծեցին ընկերության մեջ։

2014–2015թթ.–ի աշուն-ձմեռ ժամանակահատվածում ՀՀ գազամատակարարման համակարգի օբյեկտների հուսալի շահագործման պատրաստվածության մասին դրական որոշում է կայացրել «Գազպրոմ» ԲԲԸ հանձնաժողովը, որի կողմից իրականացվել են կատարված աշխատանքների և հիմնական ու լրացուցիչ սարքավորումների վիճակի ստուգումներ:

«Գազպրոմ–Արմենիա» ՓԲԸ–ն կազմակերպում է Հայաստանի ներքին շուկայի բնական գազի մատակարարումները։ Ընկերությունը զբաղվում է նաև բնական գազի տեղափոխմամբ, պահելու, բաշխելու և իրացնելու հարցերով, գազատրանսպորտային համակարգի և հանրապետության ստորգետնյա գազապահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: