486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը զգալիորեն առաջ է անցնում ՄՄ երկրներից կոռուպցիայի ընկալման մակարդակով. Transparency International
13:37
03 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը զգալիորեն առաջ է անցնում ՄՄ երկրներից կոռուպցիայի ընկալման մակարդակով, ասաց «Transparency International» տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Օկտանյանը` ներկայացնելով «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2014» զեկույցի տվյալները։

Transparency International–ի հրապարակած Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2014 վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 94–րդ հորիզոնականը` հավաքելով 37 միավոր։ 2013 թ.–ի համեմատ, երբ Հայաստանը հավաքել էր 36 միավոր, երկրի դիրքը չի փոխվել։

Կոռուպցիայի ընկալման ցուցիչի համաձայն`Հայաստանը զբաղեցրել է 94–րդ տեղը (37 միավոր), այն դեպքում, երբ ՄՄ մյուս երկրները զգալիորեն զիջում են նրան։ Բելառուսը զբաղեցնում է 119–րդ տեղը (31 միավոր), Ղազախստանը` 126–րդ տեղ (29 միավոր), իսկ Ռուսաստանը 136–րդ տեղում է (27 միավոր),– ասաց Օկտանյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Բեռլինում գործող Transparency International ոչ կառավարական կազմակերպության Կոռուպցիայի ընկալման ամենամյա ցուցիչը (Corruption Perceptions Index - CPI) արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական հատվածում 0–ից (կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճան) մինչև 100 (Corruption կոռուպցիայի ընկալման ամենացածր աստիճան) սանդղակով։ Ցուցիչը հարցումների համադրություն է և հենվում է կոռուպցիայի ոլորտին վերաբերող տվյալներին` հավաքված տարբեր կազմակերպությունների կողմից։ Այս տարի վարկանիշն ընդգրկել է 174 երկիր։

Փորձագետն ավելացրեց, որ եթե առաջիկա տարիներին այս ցուցանիշը Հայաստանում 1–2 միավորով դրական դինամիկա ունենա, դա կնշանակի, որ երկրում հնարավոր են դրական փոփոխություններ կոռուպցիայի հարցում։

Նրա խոսքերով` այս տարի ցանկում չեն ներառվել Սենթ–Լյուսիա կղզին, ինչպես նաև Բրունեան և Գվինեան։ «Սակայն այս տարի ցուցիչում ներառվել է Արևմտյան Սամոա պետությունը, այդ պատճառով Հայաստանի դիրքը չի փոխվել», – նշեց Հոկտանյանը։

Նա նաև պարզաբանեց, որ Հայաստանում ուսումնասիրություններ են անցկացրել վեց կազմակերպություններ։ Տարածաշրջանի երկրների թվում Վրաստանը զբաղեցնում է 50–րդ հորիզոնականը (52 միավոր), Թուրքիան` 64 (45 միավոր), Ադրբեջանը` 126 (26 միավոր), Իրանը` 136 (27 միավոր)։ Ռուսաստանը ևս հայտնվել է 136–րդ տեղում` հավաքելով 27 միավոր։

Առաջին տեղում է Դանիան` 92 միավոր, երկրորդը Նոր Զելանդիան է` 91 միավոր, երրորդը` Ֆինլանդիան (89 միավոր)։ Վատագույն արդյունքները վերաբերում են Հյուսիսային Կորեային (8), Սոմալիին (8) և Սուդանին (11)։

Transparency International–ի վարկանիշը կազմելիս դիտարկվում են կոռուպցիոն գործունեության բոլոր տեսակները, որոնց թվում են` պաշտոնատար անձանց տրվող կաշառքները, պետպատվերների կատարումից ստացված շահույթի տեղաբաշխման գործում պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաև բյուջետային միջոցների անօրինական կամ անբարեխիղճ ծախսումը։ Գնահատվում է նաև կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: