481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 10 ամսում աճել է 7,8%-ով և 1 136,9 մլն դոլար կազմել
14:35
01 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի հունվար–հոկտեմբերին  կազմել է 1 136,9 մլն դոլար` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7.8 տոկոսով, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառության 22.3 տոկոսը։

Այս տարվա հունվար–հոկտեմբերին Հայաստանից Ռուսաստան իրականացված արտահանումը կազմել է մոտ 254 մլն դոլար` նվազելով 4.8 տոկոսով, իսկ ՌԴ–ից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 788,2 մլն դոլար` ավելանալով 12 տոկոսով։

ԱՎԾ տվյալների համաձայն` ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 372,8 մլն դոլար (2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը 3,8% և բաժնեմասը` 28.2%), ԵՄ երկրների հետ` 1 319,3 մլն դոլար (2.4 տոկոսի անկում և բաժնեմասը`27.1 տոկոս)  և այլ երկրների հետ` 2 184,4 մլն դոլար (7.3 տոկոսի աճ և բաժնեմասը`44.8 տոկոս)։

Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմում է 367,67 մլն դոլար (26.3%–ի աճ և համախառն ծավալի բաժնեմասը` 7,5%), Իտալիայի հետ` 183,4 մլն (19.7%–ի աճ, բաժնեմասը`3,8%), Բելգիայի հետ` $129,6 մլն (անկումը` 28,4% և բաժնեմասը` 2,7%), Չինաստանի հետ` 476,5 մլն դոլար (29.5%–ի աճ, բաժնեմասը` 9,8% ), Իրանի հետ` $235,9 մլն դոլար  (3.9 %–ի անկում, բաժնեմասը` 4,8%), ԱՄՆ-ի հետ` $186,6 մլն դոլար (3.1%–ի անկում, բաժնեմասը`3,8%), Թուրքիայի հետ`$186,6 մլն դոլար (14.4%–ի աճ, բաժնեմասը` 3,9%), Վրաստանի հետ` 125.9 մլն դոլար (2,3%–ի աճ և բաժնեմասը` 2,6%)։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի հունվար–հոկտեմբերին 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 տոկոսով և կազմել է մոտ 4 876 մլն դոլար։ Միաժամանակ արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 250 մլն դոլար` ավելանալով 2.9 տոկոսով, իսկ ներկրման ծավալը`3 626,5 մլն դոլար` ավելանալով 3.8 տոկոսով։ Արդյունքում արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2 376,5 մլն դոլար։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։