482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ից Հայաստան մասնավոր փոխանցումները հոկտեմբերին նվազել են 19%՝ կազմելով 137,5 մլն դոլար
17:37
28 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2014 թ.-ի հոկտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով ստացված մասնավոր փոխանցումները, 2013 թ.–ի հոկտեմբերի համեմատ, նվազել են 19 տոկոսով՝ կազմելով մոտ 137,5 մլն դոլար, հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ Ռուսաստանից կատարված փոխանցումները հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 6 տոկոսով:

Մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսական փոխանցումների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 85 տոկոս: Միաժամանակ 2013 թ.-ի տվյալներով Ռուսաստանից մասնավոր փոխանցումների ներհոսքը կազմել է երկրի ՀՆԱ-ի մոտ 15,4 տոկոսը (1,6 մլրդ դոլար):

Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքը հոկտեմբերին կազմել է 17,4 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7,7 տոկոսով (ամսվա ընթացքում 7 տոկոսի աճ):

Այսպիսով՝ Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 120,2 մլն դոլար՝ 2013 թ.-ի հոկտեմբերի համեմատ նվազելով 21,8 տոկոսով (ամսվա ընթացքում 7 տոկոսի անկում):

Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։

Հայաստան կատարվող ռուսական փոխանցումների նվազումը պայմանավորված է միջազգային շուկաներում ավելի քան 30 տոկոսով ռուբլու արժեզրկմամբ։ Հայաստանում ռուբլու փոխարժեքը այսօր, նոյեմբերի 28–ին, կազմել է 8,72 դրամ` 2014 թ.–ի հունվարի 8–ին գրանցված 12,26 դրամի համեմատ։

ԿԲ-ի տվյալներով՝ 2014 թ.-ի հոկտեմբերին երկիր ստացված դրամական միջոցների ծավալը կազմել է ավելի քան 161,6 մլն դոլար՝ 2013 թ.-ի հոկտեմբերի համեմատ նվազելով 17,1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`5 տոկոսով։ 2013 թ.–ի արդյունքում այդ գումարը կազմել է 1869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17,3 տոկոսը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։