480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տնտեսական աճը երրորդ եռամսյակում հասել է 5,3%–ի
12:33
28 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տնտեսական աճը երրորդ եռամսյակում հասել է 5,3%–ի, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ աճն առաջին եռամսյակում կազմում էր 3.1 տոկոս, երկրորդ եռամսյակում` 2.3 տոկոս։

Հայաստանի ՀՆԱ ծավալը 2014 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 1 365 մլրդ դրամ կամ մոտ 3.3 մլրդ դոլար։

Հարկ է նշել, որ համաշխարհային և, մասնավորապես, ռուսական տնտեսության դանդաղման և Հայաստանի վրա դրանց ազդեցության պայմաններում հանրապետության ՀՆԱ աճի 2014 թվականի կանխատեսումը վերանայել են Կենտրոնական բանկը, Ֆինանսների նախարարությունը, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններ։

Այսպես, ԿԲ վերջին կանխատեսմամբ, Հայաստանի տնտեսական աճը 2014 թվականի երրորդ եռամսյակում գնահատվել է 3.5-3.8 տոկոս։Բացի այդ, կարգավորիչը Հայաստանի 2014 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 3.1-3.6 տոկոս, ինչպես նաև վերանայել է տնտեսության աճի պոտենցիալ մակարդակը դեպի նվազում։

Հայաստանի ֆինանսների նախարարության կանխատեսմամբ, հաշվի առնելով տնտեսական ներքին զարգացման միտումները և համաշխարհային տնտեսության աճի դանդաղման կանխատեսումները, երկրում տնտեսական աճի տեմպը 2014 թվականի արդյունքներով ծրագրված է 3.3 տոկոսի մակարդակում։ 

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները նույնպես նվազեցրել են Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը։ Այսպես, ԱՄՀ–ն կանխատեսում է 2.6 տոկոս (4.3 տոկոսի փոխարեն), ՀԲ–ն` 2.6 տոկոս, ԵԶԲ–ն` 4.5 տոկոս (4,8%), Moody’s–ը` 2.1 տոկոս (3,2%), ԱԶԲ–ն` 3,8% (4,6%).
 
Հայաստանի 2014 թվականի պետբյուջեում ՀՆԱ աճը ծրագրված է 5.2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4% (±1,5%)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: