480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն հուսով է, որ ռուսական գազի մատակարարումները ձմռանը կայուն և անխափան կլինեն
14:09
27 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ն ակնկալում է, որ ռուսական գազի մատակարարումները ձմռանը կայուն կլինեն, չնայած Ուկրաինան մինչև հիմա չի կատարել գազի կանխավճարը, ինչի կապակցությամբ Ռուսաստանը չի վերսկսել մատակարարումն այդ երկիր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դեռ ամեն ինչ կարգին է», – հայտարարել է Էներգետիկ միության հարցերով եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած միջազգային էներգետիկ կոնֆերանսի ընթացքում։ «Մենք գտնվում ենք սերտ, ես կասեի, ամենօրյա շփման մեջ և Ուկրաինայի, և ՌԴ–ի հետ։ Հույս ունենք, որ այս ձմռանը գազի մատակարարման խնդիրներ չեն ծագի», – Ռոյթեր գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինան հոկտեմբերի 20–ից սկսել է ստորգետնյա գազապահեստարանից գազի մատակարարումը ջեռուցման սեզոնի կապակցությամբ։ Ռուսական կողմի գնահատմամբ` ձմեռային ջեռուցման սեզոնի նորմալ ընթացքի համար Ուկրաինան պետք է իր գազապահեստարաններում ունենա 18–20 մլրդ խորանարդ մետր գազ։

Ռուսաստանից Ուկրաինա գազի մատակարարումները դադարեցվել են հունիսի կեսերից Կիևի միլիարդների հասնող պարտքերի պատճառով։ Ռուսական գազի ձմեռային մատակարարումների հարցը (2014 թ.–ի նոյեմբերից մինչև 2015թ.–ի մարտ) լուծվել է միայն հոկտեմբերի 31–ին։ Սակայն Ուկրաինան այդպես էլ չի սկսել ՌԴ–ից գազի գնումը։

ՌԴ էներգետիկայի նախարարը նոյեմբերի 22–ին «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է, որ Ուկրաինան, օգտագործելով ստորգետնյա գազապահեստարանների գազի պաշարները և գազ չգնելով «Գազպրոմից», նպատակահարմար չի վարվում, քանի որ դա ավելացնում է ռիսկերը ձմռանը գազի առավելագույն սպառման շրջանում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: