478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը
09:29
27 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի Լոս Անջելեսում մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը։
Մասշտաբային միջոցառումը կհեռարձակվի հինգշաբթի ժամը 20։00–ից մինչև ուրբաթ 08։00–ն։ Հայաստանում 12–ժամյա հեռուստամարաթոնը կհեռարձակեն չորս հեռուստաալիքներ` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, «Արմենիա», «Շանթ» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները։

Բացի այդ, հեռուստամարաթոնը կվերահեռարձակվի Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի երկրները։ Հայկական սփյուռքի խոշորագույն կաբելային հեռուստաալիքները ևս մտադիր են վերահեռարձակել միջոցառումը։

Նոյեմբերի 19–23–ը եվրոպական երկրներում կայացած «ֆոնեթոնի» ընթացքում 1.37 մլն եվրոյի հանգանակություն է հավաքվել և հանգանակության խոստում է ստացվել։

Միջոցառումն այս տարի անցկացվել է ` «Տաղանդ, հմայք և առատաձեռնություն» խորագրի ներքո: Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ և Լիոն քաղաքներում տեղակայված կայաններից ավելի քան 750 կամավոր զանգահարել է մասնակից երկրների շուրջ 60000 հայ ընտանիքների ու կազմակերպությունների և հորդորել համայնքին ու բարի կամքի տեր մարդկանց` մասնակցելու հայրենիքի շենացմանն ուղղված ձեռնարկներին: Նման ուղերձով հանրությանը դիմել են նաև միջոցառման կնքահայրն ու կնքամայրը` ֆրանսահայ հանրաճանաչ երգիչ Պատրիկ Ֆիորին և հայտնի հեռուստահաղորդավարուհի, մոդել, Ֆրանսիայի Կարմիր Խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն:

Անցյալ տարի ֆոնեթոնն անցկացվել է նոյեմբերի 21-24–ը Ֆրանսիայում` հավաքելով 1 մլն 460 հազար եվրոյի հանգանակություն։

Հավաքված միջոցները կուղղվեն ՀՀ Տավուշի մարզի գյուղական համայնքների զարգացմանն ու ընդլայնմանը, Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, սիրիահայերի աջակցությանը, 116 կմ երկարություն ունեցող Վարդենիս–Մարտակերտ ավտոմայրուղու վերակառուցման ավարտին, որը Հայաստանը կապում է ԼՂՀ–ի հետ։

Նախորդ տարվա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 22,661 մլն դոլար, որից 12,35 մլն դոլարը ստացվել էր Ռուսաստանից։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, և դրա հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ։ Գործունեության 21 տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է մոտ 236 մլն դոլարի ծրագրեր, որոնք ուղղվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացմանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։