487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը մեծ տնտեսական հեռանկարներ է բացում. պատգամավոր
14:46
26 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը մեծ տնտեսական հեռանկարներ է բացում, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ–ից ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«ԵՏՄ–ն ընդգծված տնտեսական միություն է, և Հայաստանը մեծ շուկայի հասանելիություն է ստանում, չէ՞ որ մենք արտադրանքի արտահանման հնարավորություն կստանանք առանց որևէ սահմանափակման», – ասաց Մինասյանը։

Նրա խոսքերով` տնտեսական շահը նաև այն է, որ ծավալուն շուկաներ ունեցող բազմաթիվ խոշոր երկրներ ցանկություն են հայտնել այս կամ այն ձևաչափով  համագործակցել ԵՏՄ–ի հետ։
«Խոսքը ոչ միայն տնտեսության ոլորտում նոր հնարավորությունների, այլ նաև քաղաքացիների և ծառայությունների ազատ տեղաշարժի մասին է։ Դա նաև դրական կազդի բանկային համակարգի վրա, մարդիկ հնարավորություն կստանան հեշտ աշխատանք գտնել ԵՏՄ անդամ–երկրներում», – նշեց պատգամավորը։

Մինասյանը նաև ընդգծեց, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը ձեռնտու է նաև Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համար, քանի որ հայկական կողմն ունի GSP+ կարգավիճակ, որը չունի ԵՏՄ–ի երկրներից ոչ մեկը։ Այդ համակարգը թույլ է տալիս առանց սահմանափակման ԵՄ պետություններ արտահանել մի քանի հազար անուն ապրանք, ինչից էլ կօգտվեն ԵՏՄ անդամ երկրները։

«Բոլոր չորս երկրներից միայն Հայաստանը GSP+ կարգավիճակ ունի։ Հիմա Եվրասիական միության պետությունները կկարողանան օգտվել տնտեսապես ձեռնտու հայկական խողովակներից եվրոպական երկրներ իրենց ապրանքներն արտահանելու համար։ Ժամանակը ցույց կտա` կկարողանա՞ն, արդյոք, տնտեսվարող սուբյեկտներն ու քաղաքական կառույցները լավագույն պայմաններ ապահովել նման հնարավորությունների իրականացման համար», – ասաց Մինասյանը։

Նրա խոսքերով` շատ երկրներ, որոնք զրկվել են Ռուսաստան ապրանքներ արտահանելու հնարավորությունից, կարող են արտադրություն հիմնել Հայաստանի տարածքում և առանց սահմանափակման արտադրանք արտահանել Ռուսաստան կամ ԵՏՄ այլ անդամ երկրներ։

«Դրանից կշահեն ոչ միայն ԵՏՄ–ի երեք երկրները, այլ նաև Հայաստանը, որտեղ կբացվեն նոր աշխատատեղեր, նորարարական հնարավորություններ, հարկային ներհոսքեր, կձևավորվի նոր կուլտուրա և ամենակարևորը` կհայտնվեն ներդրումներ», – ընդգծեց պատգամավորը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում միակողմանի կարգով սկսել է գործել GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը, ինչը նշանակում է, որ հայկական ծագման ավելի քան 6 հազար անուն ապրանքներ կարտահանվեն Եվրամիության երկրներ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքով։ 

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: