478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
«ՀԿԵ» ՓԲԸ–ն պարզաբանումներ է ներկայացրել ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների փոխհատուցման վերաբերյալ
16:07
25 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «ՀԿԵ» ՓԲԸ–ն պարզաբանումներ է ներկայացրել ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների փոխհատուցման վերաբերյալ։

«Ուղևորափոխադրումները միշտ եղել են և շարունակում են մնալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գործունեության կարևորագույն ոլորտներից մեկը: Տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությունը Հայաստանի բնակիչների համար սահմանափակ է, բայց ՀԿԵ-ն իր ներդրումն ունի քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի իրականացման գործում», – նշել են ՀԿԵ–ի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հարավկովկասյան երկաթուղում գործում է երկու միջազգային գնացք՝ Երևան-Թբիլիսի-Երևան (հոկտեմբերից հունիս) և Երևան-Բաթումի-Երևան (հունիսից հոկտեմբեր), ինչպես նաև մերձքաղաքային էլեկտրագնացքների 5 չվերթ՝ Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արարատ-Երևան, Երևան-Արմավիր (Արաքս)-Երևան, Հրազդան-Ալմաստ-Հրազդան, Երևան-Երասխ-Երևան: Երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտի աջակցության նպատակով գործում է պետության կողմից երկաթուղու ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների փոխհատուցման մեխանիզմը:

Նման մեխանիզմը չի հանդիսանում զուտ հայկական ֆենոմեն և կիրառվում է նաև այլ երկրներում, օրինակ՝ Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Էստոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում, Բելառուսում:

Հայաստանի կառավարությունը երկաթուղու մոտ ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների փոխհատուցման պարտականությունն իր վրա էր վերցրել 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի համաձայն:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն պարտավորվել է վճարել 2%-նոց կոնցեսիոն վճարը, որը փոխանցվում է Հայաստանի պետբյուջե: Այս վճարը հիմք է հանդիսանում ուղևորափոխադրումներից առաջացած փոխհատուցումների ֆոնդը ձևավորելու համար: Կոնցեսիոն գործունեության ընթացքում Ընկերությունը պետական բյուջե վճարեց 1,7 մլրդ դրամը գերազանցող կոնցեսիոն վճար:

Բացի այդ, «Հարավկովկասյան երկաթուղին» կատարում է նաև բոլոր հարկային պարտավորությունները. 2008-2014թթ.–ին բյուջե է վճարվել 25,6 մլրդ դրամ, իսկ Հայաստանի երկաթուղային համակարգի զարգացմանն է ուղղվել մոտ 100 մլրդ դրամ:

Կոնցեսիոն պայմանագրի համաձայն, 2009 - 2010թթ.–ի համար պետական փոխհատուցումները պետք է կազմեն ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների 10%, 2011 - 2012թթ.–ին՝ 15%, 2013թ.–ին՝ 20%, 2014-2015թթ.–ին՝ 25%, 2016 - 2038թթ.–ին՝ 30%:

Վնասների հաշվարկն իրականացնում է «մեծ հնգյակը» (PricewaterhouseCoopers, Deloitte, Ernst&Young, BDO, KPMG) ներկայացնող անկախ աուդիտորական կազմակերպությունը: Վերջին երկու տարիների ընթացքում աուդիտն իրականացնում է PricewaterhouseCoopers-ը:

2014 թվականին պետբյուջեով նախատեսված է 536,5 մլն դրամ վնասների փոխհատուցում, որից 328 մլն դրամը նախատեսվում էր փոխհատուցել երկրորդ, իսկ 208,5 մլն դրամը՝ երրորդ եռամսյակում: Սակայն այս փոխանցումները մինչև հիմա չեն կատարվել:

Իսկ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2009-2013 թթ. ընթացքում ուղևորափոխադրումներից վնասների փոխհատուցման գծով կուտակված պետության ընդհանուր պարտքը կազմում է 818,8 մլն դրամ, այն դեպքում, երբ, ինչպես արդեն նշել ենք, ՀԿԵ-ն իր հերթին վճարել է 1,7 մլրդ դրամ կոնցեսիոն վճարներ:

Բացի այդ, ուղևորափոխադրումների գծով առաջացած վնասների փոխհատուցման ֆինանսավորման կրճատման (40 մլն դրամով) մասին որոշումը ավելացնում է ՀՀ կառավարության կողմից չկատարված պարտավորությունների չափը, խախտում է կոնցեսիոն պայմանագրի պայմանները և հանգեցնում է ընկերության ֆինանսական վիճակի վատացմանը։

Ընկերությունը շարունակելու է իր համագործակցությունը ՀՀ Ազգային Ժողովի, կառավարության, Տրանսպորտի և կապի նախարարության հետ՝ երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտի զարգացման նպատակով ի շահ Հայաստանի քաղաքացիների:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։