484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Պլանային նորոգումից հետո հայկական ԱԷԿ–ը միացել է էներգաարտադրության ցանցին
16:59
20 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ատոմային էլեկտրակայանը նոյեմբերի 18–ին վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին, հայտնում է հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։

ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար՝ էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 27-ի գիշերը, ժամը 00-ին:

Հաղորդագրության համաձայն, ամբողջությամբ ներդրվել են անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումները: Իրականացվել են նաև վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքները:

Հայկական ԱԷԿ-ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, տեղակայված է Երևանից 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և  գործունեությունը դադարեցրել է 1989թ.-ի մարտին` 1988թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո: ԱԷԿ-ը վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին հանրապետությունում գրանցված սուր էներգետիկ ճգնաժամի պատճառով: Փորձագետների գնահատմամբ՝ ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016թ.-ը, սակայն ԵՄ-ն պնդում է, որ ԱԷԿ-ի աշխատանքները պետք է դադարեցվեն։

2013 թվականի սեպտեմբերի 3–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել էր, որ Ռոսատոմը հայ արտահանողների հետ համատեղ պայմանավորվել է աշխատել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` մինչև 2026 թվականը, երկարացնելու նախագծի իրագործման ուղղությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։