483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ից Հայաստան իրականացված մասնավոր փոխանցումները 2014թ.–ի 9 ամիսներին կրճատվել են 2.2%՝ մինչև 1.1 մլրդ դոլար
13:37
20 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2014 թ.-ի հունվար–սեպտեմբերին երկրի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից Հայաստան իրականացված մասնավոր փոխանցումները, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 2.2 տոկոսով՝ կազմելով մոտ 1 103.9 մլն դոլար, հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում:

Հանրապետություն կատարված մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսական փոխանցումների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 83.4 տոկոս:

Միաժամանակ 2013 թ.-ի տվյալներով՝ Ռուսաստանից հանրապետություն կատարված մասնավոր փոխանցումների ներհոսքը կազմել է երկրի ՀՆԱ-ի մոտ 15,4 տոկոսը (1,6 մլրդ դոլար):
ԿԲ-ի տվյալներով՝ Հայաստանից դեպի ՌԴ դրամական միջոցների արտահոսքն ինն ամիսներին կազմել է 11.3 մլն դոլար։ Այսպիսով՝ Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 959.2 մլն դոլար՝ նվազելով 3,9 տոկոսով:

Միայն սեպտեմբերին երկիր կատարված դրամական փոխանցումների ծավալը գերազանցել է 145,7 մլն դոլարը՝ 2013 թ.-ի սեպտեմբերի համեմատ կրճատվելով 7 տոկոսով (ամսվա ընթացքում 9.8 տոկոսի անկում): Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքը սեպտեմբերին կազմել է 16.3 մլն դոլար` ավելանալով 3 տոկոսով (ամսվա ընթացքում անկումը` 1,6%)։ Ռուսաստանից Հայաստան մասնավոր մուտքերի զուտ ներհոսքը սեպտեմբերին կազմել է 129.4 մլն դոլար` նվազելով 8 տոկոսով (ամսվա ընթացքում անկումը` 10,7%)։

Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը նկատվում է արդեն չորրորդ ամիսն անընդմեջ։ Այսպես, դեպի Հայաստան ռուսական տրանսֆերտների հոսքը հունիսին նվազել է 4.6 տոկոսով, հուլիսին` 6.6 տոկոսով, օգոստոսին անկումը հասել է 7.7 տոկոսի, սեպտեմբերին` 7 տոկոսի։

Ռուսական տրանսֆերտների կրճատումը պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ։ Հայաստանում ռուբլու փոխարժեքն այսօր կազմել է 8.87 դրամ մեկ ռուբլու համար`  տարեսկզբի 12.26 դրամի դիմաց։ ԿԲ տվյալներով` 2014 թվականի հունվար–սեպտեմբերին երկիր ստացված դրամական միջոցների ծավալը կազմել է 1 323 մլն դոլար` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0.36 տոկոսով։

Դեպի Հայաստան դրամական փոխանցումների հոսքը 2013 թ.-ի արդյունքում կազմել է 1869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 17,3 տոկոսը ($1 – 416.37 դրամ):—0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։