484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԻ նախարարը միավորված նախարարությունը գլխավորելու առաջարկ դեռ չի ստացել
13:21
06 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հինգշաբթի լրագրողներին հայտնեց, որ միավորված նախարարությունը գլխավորելու առաջարկ դեռ չի ստացել:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է միավորել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև ձևավորել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նոր նախարարություն: Հարցը ճանաչվել է անհետաձգելի և ներկայացվել խորհրդարանի քննարկմանը:

«Նոր նախարարության ղեկավարի նշանակման հարցը կլուծեն ՀՀ վարչապետն ու նախագահը: Եթե ինձ առաջարկեն այդ պաշտոնը, ես կմտածեմ», - ասաց Երիցյանը:

Նա նաև նշեց, որ տեղյակ չէր կառավարության կազմում նախատեսված վերակազմավորումից՝ ընդգծելով, որ նոր ձևաչափում երկու կառույցների կառավարման գործընթացն ավելի արդյունավետ կլինի:

«Երկու նախարարությունների գործունեությունն ամբողջությամբ համատեղելի է, քանի որ ԱԻՆ-ը տարբեր գործառույթներ է իրականացնում մարզերում և ակտիվորեն աշխատում է մարզպետարանների հետ, այդ թվում նաև տարբեր ստորաբաժանումների մասով՝ հրշեջ ծառայության, օդերևութաբանական ծառայության, մշտական կապի մեջ գտնվելով բոլոր համայնքների հետ», - ասաց Երիցյանը:

Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը թափուր է մնացել հոկտեմբերի կեսին փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոններից Արմեն Գևորգյանի հեռանալուց հետո:

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 18 նախարարություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։