486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 9 ամսում աճել է 8%-ով` կազմելով $985,5 մլն
13:46
04 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թ.–ի հունվար–սեպտեմբերին  կազմել է 985,5 մլն դոլար` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառության 22.9 տոկոսը։

Հայաստանից դեպի Ռուսաստան այս տարվա հունվար–սեպտեմբերին  իրականացված արտահանումը կազմել է մոտ 219.9 մլն դոլար` նվազելով 6.2 տոկոսով, իսկ ՌԴ–ից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 765.5 մլն դոլար` ավելանալով 12.9 տոկոսով։

ԱՎԾ տվյալների համաձայն` ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 191,4 մլն դոլար (2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը 3,6% և բաժնեմասը` 27,7%), ԵՄ երկրների հետ` 1 187,5 մլն դոլար (1 տոկոսի անկում և բաժնեմասը`27.6 տոկոս)  և այլն երկրների հետ` 1 921.5 մլն դոլար (7.4 տոկոսի աճ և բաժնեմասը`44.7 տոկոս)։

Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմում է 328,13 մլն դոլար (27,5%–ի աճ և համախառն ծավալի բաժնեմասը` 7,6%), Իտալիայի հետ` 161.5 մլն (19.7%–ի աճ, բաժնեմասը`3,8%), Չինաստանի հետ` $418.9 մլն դոլար (30.4%–ի աճ, բաժնեմասը` 9,7% ), Իրանի հետ` $205,5 մլն դոլար  (5.2 %–ի անկում, բաժնեմասը` 4,8%), ԱՄՆ-ի հետ` $165,9 մլն դոլար (5.7%–ի անկում, բաժնեմասը`3,9%), Թուրքիայի հետ`$166,1 մլն դոլար (14.6%–ի աճ, բաժնեմասը` 3,9%)։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թ.–ի հունվար–սեպտեմբերին կազմել է մոտ 4 300,4 մլն դոլար (3,9 տոկոսի աճ)։ Միաժամանակ արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 109,2 մլն դոլար` ավելանալով 1.9 տոկոսով, իսկ ներկրման ծավալը`3 191,3 մլն դոլար` ավելանալով 4.6 տոկոսով։ Արդյունքում արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 1 825,1 մլն դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: