486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
«ՀԿԵ» ՓԲԸ-ում ամփոփվել են աշնանային զննման արդյունքները
10:13
03 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն աշնանային զննման արդյունքներն ամփոփել է հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Անդրադառնալով երկաթուղու աշխատանքի ցուցանիշներին՝ Վիկտոր Ռեբեցը փաստեց, որ հոկտեմբերին փոխադրումների ծավալները կատարված են ամբողջությամբ, դրական միտումներ են արձանագրվել երկաթուղու որակական ցուցանիշների գծով, օրինակ՝ բարելավվել են լոկոմոտիվի միջին օրական վազքի, վագոնի արտադրողականության, ուղեմասային արագության, գնացքի միջին քաշի ցուցանիշները:

Ամփոփելով աշնանային զննումների արդյունքները՝ ընկերության գլխավոր տնօրենը թվարկել է մի շարք ձեռնարկություններ, որտեղ արձանագրվել էր տնտեսության և կադրերի պատրաստվածության գերազանց մակարդակ: Նման ձեռնարկությունների շարքում Վիկտոր Ռեբեցը նշել է Նարբանդ, Աղին և Թումանյան կայարանները, ընդգծելով, որ Թումանյան կայարանը ղեկավարում է ՀԿԵ-ում միակ կին-կայարանապետ Անուշ Հակոբյանը:

Ինչպես նշել է ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը, չնայած առկա հաջողություններին, աշնանային զննման ընթացքում արձանագրվել էին մի շարք թերություններ, որոնք պետք է վերացվեն ամենասեղմ ժամկետներում: Վիկտոր Ռեբեցի խոսքերով՝ այս թերությունների պատճառը ոչ թե կադրերի կամ նյութերի պակասն է, այլ ղեկավարների ոչ արդյունավետ աշխատանքը:

Խորհրդակցության շրջանակում իրենց զեկույցներն են ներկայացրել Երևանի, Գյումրու, Վանաձորի և Սևանի գծային-կայարանային միավորումների պետերը:

Աշնանային զննման արդյունքում հրամանագիր է պատրաստվել «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ հաջողության հասած աշխատակիցների պարգևատրման, ինչպես նաև ծառայողական պարտականությունները ողջ ծավալով չկատարող աշխատակիցների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման մասին:

«Աշնանային  զննումն անցնում է երկաթուղում ամեն տարի: Անցկացվող միջոցառումների համակարգն ուղղված է երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանն աշնանն ու ձմռանը: Հատուկ ուշադրության կենտրոնում են, մասնավորապես, ձնմաքրման սարքերի պատրաստման, վերանորոգման և մասնագետների նախապատրաստման հարցերը», - նշվում է հաղորդագրության մեջ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: