480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Երևանն ԱՊՀ քաղաքների առաջին եռյակում է, ուր մեկնում են ռուսները նոյեմբերյան տոներին
15:32
30 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Oktogo.ru հյուրանոցների առցանց–նախապատվերի ռուսական ծառայությունը պարզել է ԱՊՀ ամենապահանջված քաղաքներն ու երկրները, ուր մեկնում են ռուսները նոյեմբերյան տոներին։ Դրանց թվում է նաև Հայաստանի մայրաքաղաքը։

Մասնավորապես, ԱՊՀ ճանապարհորդությունների տասնյակում են Մինսկը, Երևանը, Աստանան, Բաքուն, Կիևը, Բիշքեկը, Քիշնևը, Ալմաթին, Վիտեբսկը և Տաշքենդը։

Oktogo.ru–ի վարկանիշը կազմվել է ԱՊՀ երկրներում 2014 թվականի նոյեմբերի 1-4–ին ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների` հյուրանոցներում համարաների նախապատվեր ներկայացնելու տվյալներով։

«2013 թվականի համեմատ ԱՊՀ երկրներում համացանցի միջոցով նախապատվիրված ուղևորությունների թիվը կրկնակի աճել է։ Այստեղ ավելի էժան է, քան եվրոպական երկրներում, բոլորը ռուսերեն են խոսում, և մուտքի արտոնագիր պետք չէ»,– նշել է ծառայության օպերացիոն համակարգի ղեկավար Օլգա Ֆավարիզովան։ «Նոյեմբերի տոներին ռուսներն ԱՊՀ երկրներ են ճանապարհորդում միջինը երեք օրով, որտեղ հյուրանոցներում ապրելու համար օրական վճարում են մոտ 3.5 հազար ռուբլի»։

Oktogo.ru–ի տվյալներով, ռուսները Մինսկ են մեկնում միջինը 2.5 օրով։ ԱՊՀ քաղաքների շրջանում ամենաերկար ուղևորությունները ռուսները ծրագրում են դեպի Երևան` միջինը 5 օրով, ամենակարճը` Աստանա` 2 օրով։

ԱՊՀ ամենաթանկ քաղաքն ըստ ծախսերի կդառնա Աստանան, իսկ ամենախնայողը` Քիշնևը։ Աստանայում ռուսները հյուրանոցում ապրելու համար օրական կվճարեն միջինը 7.2 հազար ռուբլի, իսկ Քիշնևում` օրական 1.5 հազար ռուբլի։

Oktogo.ru–ի տվյալներով, ռուս զբոսաշրջիկների համար 2014 թվականին ԱՊՀ ամենատարածված երկրներն են Բելառուսը, Ղազախստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղըզստանը, Մոլդովան և Ուզբեկստանը։

Oktogo.ru–ն հյուրանոցների առցանց նախապատվերի առաջատար ռուսական ծառայություն է, որի կայքում ներկայացված է ավելի քան 350 հազար հյուրանոց ողջ աշխարհում և ռուսական 6 հազար հյուրանոց։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: