486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-5
Եղանակը Երևանում
Հայ
Մոտ 30 երկրներ շահագրգռված են ՄՄ-ի հետ ԱՏԳ-ի ստեղծման հարցում. ԵՏՀ
12:19
22 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոտ 30 երկրներ շահագրգռված են Մաքսային միության հետ Ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում, «Արտահանման աջակցություն» համաժողովի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` առևտրի հարցերի նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Նրա խոսքերով՝ մինչև տարեվերջ հանձնաժողովը ԱՏԳ-ի մասին բանակցություններ կվարի Իսրայելի, իսկ հետո նաև Հնդկաստանի հետ:

«Որոշում է ընդունվել վերսկսել խմբի աշխատանքը Եգիպտոսի հետ: Սա այն օրակարգն է, ինչ մենք ունենք այսօր: Չնայած, իհարկե, ցանկացողներն ավելի շատ են՝ մոտ 30 գործընկեր-երկրներ, որոնք այս կամ այն չափով հետաքրքրություն են ցուցաբերել մեր միության հետ ազատ առևտրի ռեժիմի նկատմամբ», - հայտարարել է Սլեպնյովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նաև նշեց, որ հիմա քաղաքական պատճառներով սառեցված վիճակում են գտնվում բանակցությունները Նոր Զելանդիայի հետ, ինչպես նաև Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ (որում ներառված են Իսլանդիան, Շվեյցարիան, Նորվեգիան և Լիխտեյնշտեյնը):

Միաժամանակ նա պարզաբանել է, որ գործընկերներից շատերի հետ Մաքսային միությունն առաջիկայում տարբեր պատճառներով պատրաստ չէ անցնել ազատ առևտրի հարաբերությունների: «Մենք պետք է մերձեցնենք կարգավորման և վարչական պրակտիկայի տարբեր տեսակները, այդ թվում նաև՝ տեխնիկական կարգավորումը, համագործակցության ոլորտային մոդելները...», - ավելացրել է նախարարը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։