480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ–ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ և օժանդակել կառուցվածքային բարեփոխումների անցկացմանը. Լագարդ
15:58
14 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ և օժանդակել կառուցվածքային բարեփոխումների անցկացմանը, հայտնել է ԱՄՀ տնօրեն Կրիստին Լագարդը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանը վստահելի գործընկեր է, և մենք շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի հետ և օժանդակելու տնտեսության զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներին»,– ասել է նա։

Լագարդը միաժամանակ նշել է, որ «ԱՄՀ-ն բոլորի տունն է, և Հայաստանը այդ ընտանիքի լիիրավ անդամն է»:

Վարչապետն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը:

«Մակրոտնտեսական հարցերում ԱՄՀ-ն եղել և մնում է մեր կարևոր գործընկերը: Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի անկախացումից ի վեր մեր կարևորագույն ձեռքբերումներից է, ինչին տարիների ընթացքում մեծապես նպաստել է ԱՄՀ-ն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշել է, որ տարեսկզբին ԱՄՀ խորhրդի կողմից հաստատված եռամյա ծրագիրը զարգացման նոր փուլ է նախանշում Հայաստանի տնտեսության համար՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանն ընդհուպ կմոտենա զարգացող շուկաներ ունեցող երկրների ճամբարին:

Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը վճռական է տրամադրված շարունակելու բարեփոխումները տարբեր ոլորտներում՝ ուղղված տնտեսության զարգացմանը և երկրի մրցունակության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ԱՄՀ գործադիր խորհուրդը մարտի 7–ին Հայաստանի հետ 82.21 մլն SDR–ի ($127,6 մլն կամ Հայաստանի քվոտների 89,4%) ֆինանսավորման մասին համաձայնագիր է ստորագրել «Ընդլայնված ֆինանսավորում» (EFF) 38–ամսյա ծրագրի շրջանակում։

Ծրագիրը կիրականացվի «Ընդլայնված ֆինանսավորում» և «Ընդլայնված վարկավորում» համաձայնագրերի շրջանակում 2013 թվականի հուլիսին հաջող ավարտված եռամյա ծրագրի արդյունքներով։ Այդ երկու համաձայնագրերով Հայաստանին տրամադրվել է 266,80 մլն SDR (մոտ $410 մլն)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: