478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Գլազև. «Եվրասիական տարածքում ընդհանուր արժույթ ստեղծելու հարց այսօր չկա»
15:19
09 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տարածքում ընդհանուր արժույթ ստեղծելու հարց այսօր չկա, ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։

«Մեր խնդիրը, նախևառաջ, Մաքսային միություն ստեղծելն է, միասնական տնտեսական տարածք ձևավորելը, կապիտալի, ծառայությունների և աշխատանքի ազատ տեղաշարժում ապահովելը, իսկ ընդհանուր արժույթի հարցն այսօր արդիական գաղափար չէ»,– ասել է նա։

Տնտեսագետի խոսքով` ընդհանուր արժույթի ստեղծման համար, նախևառաջ, անհրաժեշտ է նույնացնել հարկաբյուջետային ոլորտը և, ամենակարևորը, պետպարտքի համակարգը։

«Եվրամիության փորձը ցույց է տվել, որ միասնական արժույթի ստեղծումն առանց հարկաբյուջետային համակարգի և պետպարտքի համակարգի նույնացման շատ ռիսկային է, քանի որ այսօր արժույթները թողարկվում են պարտքերի դիմաց»,– ասել է Գլազևը։

Փաստարկների երկրորդ գիծը, Գլազևի գնահատականով, այն է, որ «մենք հաջողությամբ ընդլայնում ենք առևտուրն ազգային արժույթներով, և ներկայում փոխադարձ առևտրի առևատրաշրջանառության հիմնական մասը սպասարկվում է ռուբլով»։

«Ռուբլու առկայությունը` որպես պահուստային արժույթ, դե–ֆակտո օգնել է փոխհատուցել ընդհանուր արժույթի բացակայությունը»,– ասել է նա։

Եվրասիական բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նշել է, որ բավականին իրատեսական է համարում Եվրասիական միության ընդհանուր արժույթի անցնելը մինչև 2025 թվականը։ «Միասնական արժույթը շատ նուրբ կարգավորման բանաձև է, որը մի քանի բաղադրիչ է ենթադրում` արժույթը պետք է լինի կայուն, ֆինանսական շուկան` զարգացած, պետք է լինի թողարկման ընդհանուր կենտրոն և համաձայնեցված ազգային ֆինանսական քաղաքականություն»,– նշել է բանկիրը։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։