480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ պատվիրակությունը առանձին տաղավարով ներկայացել է Փարիզում կայացած միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ
16:22
03 Հոկտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պատվիրակությունը առանձին տաղավարով ներկայացել է սեպտեմբերի 23-26-ը Փարիզում կայացած IFTM Top- Resa-2014 ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ, հաղորդում է ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը:

Ըստ հաղորդագրության՝ տաղավարում ներկայացվել է Արցախի մասին տեղեկատվական հարուստ գրականություն, զբոսաշրջավայրերի, հյուրանոցների մասին քարտեզներ և այլն:

«Ցուցահանդեսի մասնակիցների պնդմամբ` աշխատանքները շատ հաջող են ընթացել, տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն զբոսաշրջային մասնագետների, այլև սովորական այցելուների մոտ: Ուրախալի է հատկապես այն, որ տարեցտարի ավելանում է այն այցելուների քանակը, ովքեր նախապես արդեն տեղեկացված են Արցախի մասին և հատուկ այցելում են Արցախի տաղավար», - նշվում է հաղորդագրության մեջ:

Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունից նշեցին, որ «ավանդույթի» համաձայն` ադրբեջանցիները կազմակերպիչների միջոցով փորձել են խոչընդոտել ԼՂՀ պատվիրակության աշխատանքները, որը սակայն, ինչպես միշտ, ձախողվել է:

Զբոսաշրջային մասնագետների կողմից հիշյալ ցուցահանդեսը համարվում է էլիտար: Ցուցահանդեսն առաջին անգամ անց է կացվել դեռևս 1978 թվականին Ֆրանսիայի Դևիլ քաղաքում, իսկ 2008-ից այն տեղափոխվել է Փարիզ՝ դառնալով աշխարհում ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: